Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում՝ երեքշաբթի օրը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզային կառույցի տնօրեն, ինչպես նաեւ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի պարտված թեկնածու, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հարցը։ Պարզվում է՝ Սարիկն իր վերցրած «ծանրաձողը գցել է ոտքին» եւ չի ուզում շարունակել պաշտոնավարումը ո՛չ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնում, ո՛չ էլ ավագանիում` որպես … Read more

Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2026 թվականի առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակը ՀՀ-ում մակրոտնտեսական տեսանկյունից կարող է առաջին հայացքից չթվալ ճգնաժամային, սակայն դետալային բացվածքը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացների արագացումը աստիճանաբար վերածվում է սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերի։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ 2026 թվականի հունիսին տարեկան ինֆլ յացիան արագացել է՝ հասնելով 5,1 տոկոսի՝ նախորդ … Read more

Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է մանրամասն ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքային, ֆինանսական և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա ընտանիքի բազմամյա ֆինանսական պատմությունն ու ունեցվածքը։ Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանն ունի բավականին ուշագրավ քաղաքական կենսագրություն. նախկինում նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության … Read more

Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։ Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն … Read more

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին քրտնաջան` 24/7 ռեժիմով աշխատում են ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլեւ Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են: Վերեւից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել, եւ … Read more

ԱԺ-ում ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ 12 մշտական հանձնաժողովներից 9-ը, Դոնթի բանաձեւով, բաժին է հասնում ՔՊ-ին, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանին», իսկ «Հայաստան» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում: Արդյո՞ք ընդդիմությունը կստանձնի պաշտոնները, … Read more

Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում: Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը վեց ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք … Read more

Մանդատների կեղծ դիլեման. «Փաստ» | Yerevan Today

Մանդատների հարցը հաճախ ներկայացվում է որպես սկզբունքային ընտրության կամ քաղաքական լուրջ ճգնաժամի դրսևորում, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ է: Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստածին է և չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև … Read more

Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։ Մեկ անձի … Read more

Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներկայիս քաղաքական իրողություններում ընդդիմադիր դաշտի անվտանգ ու հետևողական քննադատությունը վերածվել է հանրային դիսկուրսի հարմարավետ, սակայն արդյունավետությունից զուրկ բաղադրիչի, որը որևէ կերպ չի նպաստում ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծմանը։ Այս համատեքստում խորհրդարանական մանդատները պահպանելու կամ դրանցից հրաժարվելու վերաբերյալ տևական բանավեճերը կորցնում են իրենց քաղաքական քաշն ու բովանդակությունը, քանի որ առաջնային խնդիրը ոչ թե կարգավիճակային քայլերն … Read more