Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս», իրար հետ հակասություններ ունեցող ճամբարների միջեւ լարախաղացություն անում, դա է փոքր երկրների անելիքը: Բայց դիվանագիտությունից, արտաքին քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ ճիշտ հակառակն … Read more

Պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Այս ընտրությունը հատկապես ուշագրավ է, քանի որ Արզնիում ընտրությունը չի անցկացվելու համամասնական կարգով․ համայնքը, ունենալով 4000-ից պակաս ընտրող, մասնակցում է մեծամասնական ընտրակարգով, իսկ ավագանին կազմված է լինելու 9 անդամից։ Այս տարվա նախնական տվյալներով՝ Արզնիում ընտրելու իրավունք ունի … Read more

Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»

5 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանը Սիմոնյանի խորհրդական է նշանակվել, օգնական Աշխեն Հայրապետյանը՝ նույնպես, խոսնակ Մովսես Հարությունյանն էլ նոր աշխատավայրում … Read more

Արեւմուտքն է Հայաստանին պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Արեւմուտքն է Հայաստանին նման պահանջ ներկայացնում, որ վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ … Read more

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

4 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է, դրամաշնորհ է ստացել Եվրոպական Միությունից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։ Ինչ վերաբերում է թուրք գործարարների այցին, ապա … Read more

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

4 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ եթերները տարածվում են համացանցով, եւ մարդիկ հարցեր են տալիս, վարկածներ առաջ քաշում, թե ինչ նպատակով … Read more

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական փուլում նախատեսվում է ՀԷՑ-ը պետական ռեգիստրում գրանցել որպես 100 տոկոս պետական սեփականություն։ Այս գործընթացի ամենահետաքրքիր հատվածը, թերևս, լինելու է ոչ միայն այն, թե երբ ՀԷՑ-ը պաշտոնապես կդառնա պետական ընկերություն, այլև՝ որքան է պետությունը վճարելու դրա դիմաց։ Առաջիկայում հրապարակվելիք նախագծից և հետագա գնահատման գործընթացից կախված կլինի, թե պետական բյուջեի վրա … Read more

Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»

4 Սեպտեմբերի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի կենսագրությունն ու ունեցվածքը՝ պաշտոնը ստանձնելու պահից մինչև 2025 թվականը։ Աննա Կարապետյանը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի դեկտեմբերի 17-ին։ … Read more

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր հրապարակման հիմնական հարցին։ Ավելին՝ նրա բերած փաստարկները հիմնված են հենց այն պաշտոնական պատասխանի վրա, որը «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է … Read more

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

3 Սեպտեմբերի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե ինչու է հեղափոխությունից 8 տարի, ընտրություններում հաղթելուց հետո նման տեսարաններ բեմականացնում: Կարծում են` պատճառն այն է, որ ՏԻՄ-երից … Read more