«Հրապարակ» թերթը գրում է. Երկուշաբթի կմեկնարկի 9-րդ գումարման առաջին՝ աշնանային նստաշրջանը։ Ամառային արձակուրդներից հետո սա խորհրդարանի առաջին նիստն է, չհաշված ամառվա ընթացքում արարողակարգային նիստերը, որոնց ժամանակ ԱԺ ղեկավար մարմիններ էին ընտրում։ Աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստի օրակարգում ընդամենը վեց հարց է ընդգրկված, որոնցից մեկը՝ կրկին հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերյալ, մյուսը ԿԸՀ հաղորդումն է։
Հասկանալի է, որ դեռ շուտ է, որ նոր ձեւավորվող խորհրդարանի պատգամավորները նախագծեր հեղինակեն, սակայն ստացվում է, որ կառավարությունն էլ է անգործության մատնված կամ աշխատում է միայն իշխանությունը պահելու համար․ խորհրդարան ներկայացված նախագծերից մեկը Վանաձորի, Արարատի եւ Վեդու համայնքների խոշորացումն ու ընտրություններն այս համայնքներում հետաձգելու վերաբերյալ նախագիծն է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 09․ 26թ