Երևանում անցկացվել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան նվիրված լիագումար նիստ

  Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մասնակցել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանդիսավոր նիստին:   Իր խոսքում Հովհաննես Մարտիրոսյանը կարևորել է օդերևութաբանական ծառայությունների դերը շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման և հանրության անվտանգության ապահովման գործում։ Նա … Read more

35 միավոր տեխնիկա և 300 աշխատակից. Արմավիրում ոռոգման շրջանին ընդառաջ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ

Արմավիրի մարզում շարունակվում են ոռոգման շրջանին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքին անմիջականորեն հետեւել են «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Մելիորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։   ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ սեփական միջոցներով՝ «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) սպասարկման տարածքում (6 տեղամաս, 40 ենթատեղամաս) ակտիվորեն իրականացվում են մաքրման … Read more

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն

ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը:    ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։   Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.   մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա, մարտի … Read more

Կաթողիկոսը չի մասնակցի Իլյա 2-ի հուղարկավորությանը. քննիչը մերժել է դիմումը

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել:   Նախօրեին կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը և մասնակցի Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:   Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ միջնորդությունը մերժելու վերաբերյալ այսօր ստացել է … Read more

Էկոնոմիկայի նախարարը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր

Շարունակվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մարզային հանդիպումները՝ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Ապրիլ ամսին նախարար Պապոյանը կլինի հետևյալ մարզերում՝   Ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-ին, Վայոց ձորի մարզ։   Ապրիլի 15-ին՝ ժամը 15:00-ին, Շիրակի մարզ։   Հանդիպմանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են նախապես գրանցվել … Read more

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

  Երևան քաղաքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ը, 24-ի երեկոյան, 25-26-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։   Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։   Հանրապետության տարածքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին և 25-26-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ … Read more

ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

  Մարտի 20-ին լրատվական կայքերից մեկում հրապարակված «ՆԳՆ-ն հրատապ մեկ անձ եղանակով 160 միլիոն դրամի ճաշարանների կառավարման ծառայություններ է գնել «Արտլանչ»-ից» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՆԳՆ-ն ներկայացրել է պարզաբանում, որում ասվում է․   «ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերով։   ՆԳՆ ոստիկանության գվարդիայի … Read more

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում և պահպանություն. ՇՄ նախարար

  Մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Անտառների միջազգային օր, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ նաև որպես Անտառագետի օր։   Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին։   Ուղերձում մասնավորապես ասվում է.   «Սիրելի՛ անտառագետներ, անտառապահներ, բնապահպաններ և ոլորտի գործընկերներ, Մարտի … Read more

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ տեղումները չեն դադարի

Հանրապետության տարածքում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։   Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։   Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։   Երևանում մարտի 20-ի ցերեկը … Read more

ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով

2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից:   Մարտի 27-ին՝ ժամը 13։00-ին, ուսուցիչների և սովորողների համար նախատեսվում է կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան … Read more