Կաթողիկոսը չի մասնակցի Իլյա 2-ի հուղարկավորությանը. քննիչը մերժել է դիմումը




Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել:


 


Նախօրեին կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը և մասնակցի Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:


 


Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ միջնորդությունը մերժելու վերաբերյալ այսօր ստացել է քննիչի որոշումը. «Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:


 


Մայր Աթոռից հայտնել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։


 


 Քննչական կոմիտե


 


 


Leave a Comment