Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ տեղումները չեն դադարի


Հանրապետության տարածքում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։


 


Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։


 


Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։


 


Երևանում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-25-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։


 


 


Leave a Comment