«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էթիկայի կանոնագիրք

  I. Ներածություն   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) հանձնառու է խթանել ժողովրդավար, ազատ, արդար և թափանցիկ հասարակության զարգացումը: Սույն Էթիկայի Կանոնագիրքը սահմանում է վարքագծի պարտադիր կանոններ Կուսակցության բոլոր անդամների համար՝ նպատակ ունենալով խթանել վստահություն Կուսակցության ներսում և հանրության շրջանում:   Կանոնագիրքն արտացոլում է Կուսակցության նվիրվածությունը ժողովրդավարությանը և օրենքի … Read more

Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։    Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), որը նպատակ ունի զարգացնել … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում:    Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում, կթույլատրվի հետադարձը դեպի «Կարմիր Խաչ»:      Երևանի քաղաքապետարան    

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​​​​​​​ Մարզերում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը … Read more

Սան Պաուլոյում ցուցադրվել է Արցախի վերջին օրերի մասին “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է “Հիշում եմ քո ձայնը” ֆիլմը։ Այն 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24 ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է  Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետեև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի … Read more