ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանի և մյուս մեդալակիրների ասուլիսը

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի արծաթե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը, բրոնզե մեդալակիրներ Սլավիկ Գալստյանը, Կարեն Ասլանյանը, Գասպար Տերտերյանը։ ԹԵՄԱ․-Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

21 Ապրիլի 2026, 21:29 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Մալխաս Ամոյանը դարձել է չեմպիոն։ Նա առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճանաչվել է նախորդ տարվա Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն էլ ճանաչվել է 2025թ․ Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ: Որոշումները կայացվել են օրերս Ալբանիայում անցկացված ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում: Հիշեցնենք՝ այսօրվանից հունահռոմեական ոճի ըմբիշները … Read more

Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

19 Ապրիլի 2026, 15:10 Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում այսօր Մալխաս Ամոյանը պաշտոնապես ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նոմինացվել էր Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով «Տարվա լավագույն հունահռոմեական ըմբիշ» անվանակարգում։

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ: Որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։ Արմեն Բաբալարյանն էլ ճանաչվել է 2025 թվականի՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ։ @ArmeniaSputnik

Մալխաս Ամոյանը միջազգային մրցաշարում հաղթել է էստոնացի մրցակցին

07 Փետրվարի 2026, 17:50 Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում փետրվարի 7-ին պաշտոնապես մեկնարկել է հեղինակավոր «Kristjan Palusalu Memorial» միջազգային մրցաշարը, որն ավանդաբար մեկ հարթակում է հավաքում Եվրոպայի և աշխարհի ուժեղագույն ըմբիշներին։ Հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը մրցումային տարին սկսել է վստահ ու ջախջախիչ հաղթանակով՝ 10։0 հաշվով առավելության հասնելով էստոնացի Ռասմուս Տենինսմաեի նկատմամբ։