Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր

Մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։ Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին: Հրշեջ-փրկարարների օպերատիվ … Read more

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան … Read more

Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ

Իրանի մայրաքաղաքի մոտ գտնվող առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, հայտնում է Mehr-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Տուժել է 26 մարդ։ Համալիրում, որն ունի ավելի քան 250 առևտրային և 50 վարչական տարածք, հրդեհը սկսվել է նախօրեի երեկոյան: Քննչական մարմինները հետաքննություն են սկսել՝ միջադեպի պատճառը պարզելու համար։ Շենքը կառուցող ընկերության ղեկավարը ձերբակալվել է։

Հրդեհ է բռնկվել Կուրղինյան փողոցում․ 4 քաղաքացի տարհանվել է

Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ … Read more

Ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվում

Մայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Շիրակի փողոցի պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական … Read more

Պահեստում հրդեհ է բռնկվել. յոթ մարտական հաշվարկ է մեկնել

Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ … Read more

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ անասնակեր է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 10։21-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի 16-րդ փողոցում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բենիամին գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակին կից այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։54-ին, մարվել՝ … Read more

Մոսկվայի շինհրապարակում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի – Live News

Մոսկվայի «Աերոպորտ» թաղամասի շինհրապարակում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ։ Հարուցվել է քրեական գործ «Շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով։ 1400 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհը մարվել է։ Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիսում բազմահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել:

Խոշոր հրդեհ՝ Մոսկվայում. 3 մարդ զոհվել է, վիրավորներ կան

Մոսկվայի հյուսիսում բազմահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել, որի հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ յոթը։ Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ այրվող շենքի ներսում կարող է գտնվել մինչև 200 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ մինչ այժմ փրկվել է քսանմեկ մարդ։ Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ հրդեհը տարածվում է։