Հայաստանի գործող իշխանությունների անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք է առաջացնում

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը. Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ … Read more

Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլի բերած «խաղաղությունը»

ԱԺ պատգամավոր Արմինե Խերանյանը գրել է. «Երեկ Նիկոլն ու Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, իսկ այսօր Ադրբեջանը ցմահ ազատազրկման դատապարտեց մեր հայրենակիցներին հայ լինելու, սեփական հողում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու և ազգին ու ազգությանը չդավաճանելու համար։ Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլի բերած … Read more

Տեսանյութ. Խորհրդանշական բան կա. Փաշինյանն ու Ալիևը եղբայրության մրցանակ են ստանում, հաջորդ օրը հայերը դատապարտվում են ցմահ ազատազրկման

Այս մարդիկ դատվում են մեր 35 տարվա ապրածի համար. ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Էդմոն Մարուքյանը։ The post Տեսանյութ. Խորհրդանշական բան կա. Փաշինյանն ու Ալիևը եղբայրության մրցանակ են ստանում, հաջորդ օրը հայերը դատապարտվում են ցմահ ազատազրկման appeared first on Ազգ.

Բաքվի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցմահ ազատազրկումը խարան է ՀՀ իշխանությունների համար. Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ամենևին զարմացած չէ, որ Բաքվի դատարանն այսօր ցմահ ազատազարկման դատավճիռներ է կայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առևանգված մեր հայրենակիցներին Բաքուն ցմահ ազատազրկման է դատապարտել Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից և վերջիններիս՝ «Զայեդ» մրցանակի արժանանալուց բառացիորեն մեկ օր հետո։ «Մենք ապրում ենք … Read more

Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։ Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում «խաղաղություն», «Հայաստան» և … Read more

Իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ

Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից՝ «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց … Read more

ԿԳՄՍՆ նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է. Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային … Read more

Բաքվի նվերը Փաշինյանին. հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևի Բաքվում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես ադրբեջանական դիրքորոշման որոշակի մեղմացում։ Սակայն դա մակերեսային ընկալում է: Ավտորիտար համակարգում որևէ պատգամավորի նման հայտարարություն չի կարող լինել ինքնաբուխ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցին, … Read more

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

Աշխարհի բազմաթիվ երկրներ կոնկրետ քայլեր են անում մինչև 15-16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ։ Կան շատ հիմնավոր ապացույցներ, որ սոցիալական ցանցերը ահռելի վնաս են հասցնում երեխաներին, կրթության գործընթացին։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ դատի են տալիս սոցիալական ցանցերի տերերին՝ իրենց երեխաների մոտ կախվածություն առաջացնելու համար։ Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, Z սերնդի (1997-2011թթ. … Read more

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում. սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը։ Նա նշել է. «Մասնավորապես․ բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%` … Read more