Ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը. Թրամփ

Չինաստանը շատ գոհ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես դա անում եմ և նրանց համար, և ողջ աշխարհի համար։ Նման իրավիճակ այլևս երբեք չի կրկնվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրան։ Նախագահ Սին ինձ ամուր-ամուր կգրկի, երբ ես մի քանի շաբաթից այցելեմ այնտեղ։ Մենք … Read more

Իրանական տանկերը հաջողությամբ շրջանցել է ԱՄՆ ռազմածովային շրջափակումը. Fars

Իրանական սուպերտանկերը, որը կարող է տեղափոխել երկու միլիոն բարել նավթ, հաջողությամբ շրջանցել է ԱՄՆ ռազմածովային շրջափակումը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։ «Պատժամիջոցների տակ գտնվող սուպերլցանավը բացահայտորեն անցել է բաց ծովը և Հորմուզի նեղուցը՝ բաց տեղորոշման համակարգով, և մտել է Իրանի տարածքային ջրեր», — նշվում է հաղորդագրության մեջ։ Մեկ օր առաջ Bloomberg-ը հայտնել էր, որ Չինաստանի … Read more

Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ պահանջելով վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը

Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ պահանջելով վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը, և հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը: Ինչպես գրում է պարբերականը, Էր-Ռիադը վախենում է, որ նեղուցը փակելու Թրամփի փորձը կդրդի Իրանին պատասխան միջոցներ ձեռնարկել և խափանել հենց սաուդյան նավթի արտահանման համար կարևորագույն … Read more

Պատերազմը խորացնում է էներգետիկ ճգնաժամը և սննդային անվտանգության ռիսկերը

IEA-ն, IMF-ը և Համաշխարհային բանկը զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում պատերազմը խորացնում է էներգետիկ ճգնաժամը և սննդային անվտանգության ռիսկերը: Նրանք հանդես են եկել հայտարարությամբ․ «Պատերազմի ազդեցությունը զգալի է, համաշխարհային և խիստ անհավասար՝ անհամաչափորեն ազդելով էներգիա ներմուծող երկրների վրա, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրների։ Այս ցնցումը հանգեցրել է նավթի, գազի և պարարտանյութերի գների աճի՝ առաջացնելով նաև … Read more

Միացյալ Նահանգները և Իրանը վաղուց համաձայնեցրել են Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը. Թրամփ

Միացյալ Նահանգները և Իրանը վաղուց համաձայնեցրել են Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հարցերը։ Այս մասին «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Արդեն վաղուց, չնայած ողջ սուտ հռետորաբանությանը, համաձայնեցվել էր՝ ոչ մի միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը կլինի բաց և անվտանգ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար։ Նրա խոսքով՝ «Սա շատ վտանգավոր և բացասական հետևանքներ ունեցող իրավիճակ է այն ագրեսիայի պատճառով, որը իրականացվել է Իրանի դեմ։ Հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է, և մենք արդեն տեսնում ենք դրա հետևանքները, այդ թվում՝ բավականին … Read more

Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը՝ հրադադարի ժամանակավոր հաստատման դիմաց

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը՝ հրադադարի ժամանակավոր հաստատման դիմաց։ «Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը «ժամանակավոր հրադադարի» դիմաց»,- գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։ Նա նաև հաստատել է հրադադարի վերաբերյալ Պակիստանի առաջարկի ստացումը՝ նշելով, որ այն այժմ ուսումնասիրվում է։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը չի ընդունում սահմանված ժամկետներում որոշումներ կայացնելու … Read more

Պետք է ռազմական գործողություննե՛րը դադարեցնել. այդ դեպքում նեղուցի անվտանգությունը կվերականգնվի. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, այլ ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի փակ լինելու հարցի մասին։ «Եվ երբ նախագահ Թրամփն ասում է՝ հենց որ մենք դադարեցնենք ռազմական գործողությունները, Հորմուզի նեղուցով նավագնացությունը անմիջապես կվերսկսվի բնականոն հունով։ Ուրեմն խնդիրը նրանում չէ, որ պետք է Իրանից … Read more

Հորմուզի նեղուցով հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ ֆրանսիական նավ է անցել

Հորմուզի նեղուցով Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ ֆրանսիական նավ է անցել, հաղորդում է Bloomberg-ը: Լրատվամիջոցի տվյալներով՝ «Kribi»-ին Մալթայի դրոշի ներքո նավարկող նավ է, որը պատկանում է ֆրանսիական CMA CGM ընկերությանը։ Նշվում է, որ այն դուրս է եկել Դուբայի ափերից և ուղղություն է վերցրել դեպի Իրան։ Ընկերությունը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվել են մեկնաբանություն … Read more

ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում. Ֆրանսիան նույնպես պատասխանել է Թրամփին

ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում. Ֆրանսիան նույնպես պատասխանել է Թրամփին: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանն առընթեր նախարարը, արձագանքելով Թրամփի նոր հայտարարություններին, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դաշինք է, որի նպատակը Եվրոպայի և Ատլանտյան տարածաշրջանի անվտանգությունն ապահովելն է, և այն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում՝ միջազգային իրավունքի խախտմամբ։