Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար։

Նրա խոսքով՝ «Սա շատ վտանգավոր և բացասական հետևանքներ ունեցող իրավիճակ է այն ագրեսիայի պատճառով, որը իրականացվել է Իրանի դեմ։ Հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է, և մենք արդեն տեսնում ենք դրա հետևանքները, այդ թվում՝ բավականին լուրջ բացասական ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա»։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Իրանն էլ իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Հակամարտության սրման հետևանքով գրեթե դադարել է նավարկությունը Հորմուզի նեղուցով, որը հանդիսանում է նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման կարևորագույն ուղիներից մեկը համաշխարհային շուկայի համար։

Leave a Comment