Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ պահանջելով վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը, և հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը:
Ինչպես գրում է պարբերականը, Էր-Ռիադը վախենում է, որ նեղուցը փակելու Թրամփի փորձը կդրդի Իրանին պատասխան միջոցներ ձեռնարկել և խափանել հենց սաուդյան նավթի արտահանման համար կարևորագույն այլ ծովային երթուղիները: