ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք. Sputnik Արմենիա

Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ … Read more

Միջազգային պարբերականը կրկին անդրադարձել է հայկական ճարտարապետությանը․ Զբոսաշրջության կոմիտե

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է National Geographic միջազգային պարբերականում հրապարակված նոր հոդվածը, որում ներկայացված են Հայաստանի հինգ բացառիկ վանքերը և երկրի հարուստ պատմությունը և տպավորիչ ճարտարապետությունը։ Հոդվածին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Վարչապետին սպասարկող մեքենաների համարանիշի ձևաչափը կփոխվի – Live News

Կառավարության որոշմամբ՝  փոխվելու է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցների համարանիշերի ձևաչափը, այն կդառնա ավելի գոլդ՝  «001 ՍՍ»: Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ վեր հանված միտումները վկայում են, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն (օրինակ՝ Շվեդիայում և Իսլանդիայում)` նշաններն ավելի քիչ են (ընդհուպ մինչև միայն … Read more

Առանձին շրջաններում սպասում է ձյուն – Live News

Երևան քաղաքում՝Հունվարի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում`Հունվարի 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 8-9-ին, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի … Read more

«Զանգեզուրի միջանցք»-ից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանության հավասարազոր կլինի․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանական մամուլի հետ նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի ժամանակ Բաքվի կողմից կիրառվող «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը հնչել է 10 անգամ։ «Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ աշխարհագրական կապի հաստատումը, որի մասին մենք շատ տարիներ ենք երազել, տեղի ունեցավ հենց նույն օրը (օգոստոսի 8-ին – խմբ․)։ Այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի … Read more

«Ադրբեջանը քաղաքականապես ամրագրեց ռազմի դաշտում գրանցած հիասքանչ հաղթանակը»․ Ալիեւը՝ օգոստոսի 8-ի մասին

«Նախորդ տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետեւ, քաղաքական տեսանկյունից, Հայաստան-Ադրբեջան պատերազմը հենց 2025-ին ավարտվեց, եւ մի քանի ամիս է, ինչ մենք խաղաղության ներքո ենք ապրում»։ Ադրբեջանական մամուլի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ալիեւի խոսքով՝ ադրբեջանցի ժողովուրդը եւ ադրբեջանական պետությունն անկախությունից հետո ապրել են պատերազմական վիճակում եւ այժմ սովորում են … Read more