Վարչապետին սպասարկող մեքենաների համարանիշի ձևաչափը կփոխվի – Live News

Կառավարության որոշմամբ՝  փոխվելու է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցների համարանիշերի ձևաչափը, այն կդառնա ավելի գոլդ՝  «001 ՍՍ»:

Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ վեր հանված միտումները վկայում են, որ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկող տրանսպորտային միջոցների դեպքում շատ հաճախ գործում է ստանդարտից հստակ տարբերվող կանոն (օրինակ՝ Շվեդիայում և Իսլանդիայում)` նշաններն ավելի քիչ են (ընդհուպ մինչև միայն մեկ պայմանանիշի կիրառում) և գործածվում են պետական դրոշի հետ համադրությամբ։  

Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների համարանիշը «001 UU» ձևաչափից փոխարինել միայն «1» թվով։

Leave a Comment