ԻԻՀ և ՀՀ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ մանրամասներ – Live News

ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Արաղչին հայտնել է, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, և վրեժ կլուծի իր նահատակ առաջնորդի արյան համար։ Այս զրույցի ընթացքում Միրզոյանը ցավակցություն է հայտնել Գերագույն առաջնորդի և Իրանի քաղաքացիների՝ երեխաների և կանանց խմբի նահատակության համար։ … Read more

Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային համագործակցության նոր էջ․ Արարատ Միրզոյան

Փետրվարի 23-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։«Հարգարժա՛ն նախագահող, Տիկնա՛յնք և պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման … Read more

Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղի. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում – Live News

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և ելույթ է ունեցել։ «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել նաև Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին և նրա Գրասենյակին։ Հայաստանի տեսլականն ու մտադրությունները միանշանակորեն խարսխված են այն համոզման վրա, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հենասյունը պետք է առավել ամրապնդվի և պատշաճ կերպով ապահովվի անհրաժեշտ ռեսուրսներով՝ երաշխավորելու մարդու իրավունքների միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի խախտումների ու չարաշահումների կանխարգելումը, պատասխանատվությունը և դրանց կրկնության բացառումը։ Աճող հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, ինչպես նաև համակարգային անհավասարությունն ու դրանց անդառնալի գլոբալ հետևանքները պահանջում են ոչ պակաս վճռական մոտեցում։ Հայաստանը պատրաստակամ է ապահովելու, որ ընթացիկ «ՄԱԿ 80» նախաձեռնությունը և Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա վերանայման գործընթացը դառնան անկեղծ վերանայման և կոնկրետ գործողությունների կարևոր հնարավորություն՝ ամրապնդելու Մարդու իրավունքների խորհուրդը և նրա մեխանիզմները՝ որպես … Read more

Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին – Live News

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ:Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և … Read more

Միրզոյանն ու Կոսը անդրադարձ են կատարել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի. ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման … Read more