Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Արամ Վարդևանյանին. քաղաքական հաշվա՞րկ, թե՞ բնականոն աշխատանքի ապահովում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր ապահովեց 13 կողմ ձայն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանն ընտրվի այդ պաշտոնում: Ի՞նչ քաղաքական հաշվարկով է իշխանությունը գնացել ընդդիմության ներկայացուցչին ԱԺ փոխնախագահի պաշտոնում աջակցելու քայլին, թե՞ սա պարզապես նպատակ ուն ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱԺ … Read more

Ի՞նչ է նշանակում «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». զրույց Արմինե Մարգարյանի հետ

Այս շաբաթ քննարկումների կենտրոնում հայտնվեցին միաժամանակ երկու կարևոր գործընթացներ: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից անցել է մեկ տարի ժամանակ, որքանո՞վ են կողմերը առաջ շարժվել խաղաղության ճանապարհով, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և փաստաթուղթը տվե՞լ է Հայաստանին այն անվտանգության երաշխիքները, որոնց մասին խոսվում էր։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԵԱՏՄ-ի աշխատանքի, Հայաստանի տնտեսական … Read more

Ո՞վ է հայ-ռուսական հարաբերությունների անկման մեղավորը․ զրույց տնտեսահետ Թաթուլ Մանասերյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին։ Անդրադարձ է եղել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությանը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության անկման մասին, հայ-ռուսական քաղաքատնտեսական հարաբերությունների հեռանկարին, գազի հնարավոր թանկացմանը և մյուս էներգակիրների խնդրին։ Հարցին թե ո՞վ է մեղավորը, որ հայ–ռուսական տնտեսական հարաբերություններում անկում է գրանցվել և այդ միտումը շարունակվում է, տնտեսագետը հետևյալ պատասխանն է տվել։ … Read more

Հարցնում են իրար. «ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից

Նորընտիր ազգային ժողովն արդեն չորրորդ օրն է աշխատում է։ Դեռևս ընթանում են ղեկավար կազմի ընտրությունները, բայց քաղաքական ուժերն արդեն հասցրել են ներկայացնել իրենց առաջին դիրքորոշումներն ու հակադրությունները։ Ի՞նչ խորհրդարան է ձևավորվում Հայաստանում, ինչպիսի՞ քաղաքական մշակույթ է նկատվում և ի՞նչ մարտահրավերներ են սպասվում նոր գումարման ԱԺ-ին. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» … Read more

Հաճախ ամոթի զգացողություն եմ ունենում այն թեմաներից, որոնք քննարկում ենք․ Քրիստինե Վարդանյանը՝ ԱԺ աշխատանքների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Զրույցը հիմնականում ծավալվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի և մասնավորապես առաջին նստաշրջանի աշխատանքների շուրջ։ «Եթե անկեղծ, շատ հոգնեցուցիչ են նիստերը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ես հաճախ ամոթի զգացողություն եմ ունենում այն թեմաներից, որոնք քննարկում ենք»,-նշել է պատգամավորը։ Քրիստինե Վարդանյանը խոսել է նաև իրենց քաղաքական ուժի … Read more

Լարված մեկնարկ. ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը. զրույց Արուսյակ Մանավազյանի հետ

Նոր կազմով Ազգային ժողովն արդեն սկսել է աշխատանքը։ Առաջին երկու նիստերն անցան բավականին լարված մթնոլորտում՝ փոխադարձ մեղադրանքներով և քաղաքական սուր հայտարարություններով: Իշխող ուժը խորհրդարանում ունի կայուն մեծամասնություն, մինչդեռ ընդդիմությունը հայտարարում է, որ պատրաստվում է կոշտ վերահսկողություն իրականացնել իշխանության նկատմամբ։ Այս պայմաններում հիմնական հարցը մնում է նույնը՝ կկարողանա՞ արդյոք 9-րդ գումարման Ազգային ժողովը դառնալ արդյունավետ օրենսդիր … Read more

Նորից ծեծուջարդ և հայհոյանք է լինելու․ Դավիթ Կարապետյանը՝ 9-րդ գումարման ԱԺ-ի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանին։ Անդրադարձ է եղել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններին, մասնավորապես՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին ու դրան հետևած արձագանքներին, Հարավկովկասյան երկաթուղու հետագա շահագործման խնդիրներին, Հայաստան-ՌԴ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին։ Դավիթ Կարապետյանը խոսել է նաև 9-րդ գումարման ԱԺ-ի մասին, որի աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 2-ին։ «Հստակ կարող եմ ասել, որ նորից ծեծուջարդ և հայհոյանք է լինելու։ Փորձը … Read more

Հայաստանն ի՞նչ դեր կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգային միջավայրում. զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

Այս օրերին աշխարհի ուշադրությունը կրկին կենտրոնացած է Վաշինգտոնի վրա, որտեղ քննարկվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգության ապագան։ Միևնույն ժամանակ Եվրոպան աննախադեպ ներդրումներ է կատարում պաշտպանական արդյունաբերության, հակաօդային պաշտպանության, անօդաչու համակարգերի և սեփական պաշտպանական կարողությունների զարգացման ուղղությամբ։ Ինչպե՞ս է փոխվում պատերազմի բնույթը, անվտանգային ինչպիսի՞ ճարտարապետություն է ձևավորվում աշխարհում և ի՞նչ տեղ կարող է … Read more

Ինչի՞ համար են Մատենադարանում փոքրիկ բաժակներով հեղուկներ դրված․ զրույց Արա Խզմալյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուընկալել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյաին։ Անդրադարձ է եղել Մատենադարանում օրերս կայացած «3-րդ հայագիտական կոնգրեսին», դրա արդյունքներին։ Արա Խզմալյանը խոսել է նաև առհասարակ հայագիտության կարևորության մասին, այդ համատեսքտում նաև մատենադարանի դերի և նշանակության մասին։ Ըստ Արա Խզմալյանի՝ Մատենադարանն այն մեծ պատուհանն է, որտեղից մենք ավելի շատ մուտք ունենք դեպի աշխարհ։ Տնօրենն անդրադարձել է … Read more

Հայաստան–Իրան. էներգետիկա, ճանապարհներ, նոր օրակարգ․ զրույց Մովսես Քեշիշյանի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Իրանում էր: Եվ այդ այցի ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համագործակցության օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Քննարկվել են ռազմավարական նշանակության նախագծեր՝ այդ թվում Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը, 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գիծը, ինչպես նաև գազային համագործակցության նոր մոդելը։ Այս ամենը՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին։ Ի՞նչ նոր հնարավորություններ են … Read more