Այս շաբաթ քննարկումների կենտրոնում հայտնվեցին միաժամանակ երկու կարևոր գործընթացներ:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից անցել է մեկ տարի ժամանակ, որքանո՞վ են կողմերը առաջ շարժվել խաղաղության ճանապարհով, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և փաստաթուղթը տվե՞լ է Հայաստանին այն անվտանգության երաշխիքները, որոնց մասին խոսվում էր։
Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ԵԱՏՄ-ի աշխատանքի, Հայաստանի տնտեսական շահերի և ԵՄ-ին հնարավոր անդամակցության գործընթացի վերաբերյալ նոր քննարկումների տեղիք են տվել։
Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։