Հայկականից ու ադրբեջանականից հետո Ռուսաստանն արգելում է նաև թուրքական ծիրանի ներմուծումը։ Ո՞րն է Անկարայի ու Մոսկվայի միջև նոր լարվածության պատճառը

Նոր զարգացումներ են ուրվագծվում Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում: Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանում արգելվել է Թուրքիայից ծիրանի ներմուծումը: Արդյոք այս որոշումն ունի՞ քաղաքական երանգ, կարծես վերջին տարիներին այդ երկու երկրներն արդյունավետ համագործակցում էին, ինչը՞ խանգարեց այս տանդեմի ամրությանը և ռուս սպառողի վրա կազդի՞ թուրքական ծիրանի բացակայությունը. այս հարցերին է անդրադարձել Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուսաստանում արգելում են նաև ադրբեջանական ծիրանի ներմուծումը։ Եվ դա՝ Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա կատարած այցի օրը

Ադրբեջանի արտրործնախարարը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է: Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի մայրաքաղաքում քննարկելու է մի շարք հարցեր, որունք ուղղակի կապ ունեն Հայաստանի հետ: Ի՞նչ է հայտնի այցի մասին և Հայաստանի շահերին վերաբերող ի՞նչ հարցեր են քննարկվելու. այս հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր Սահմանդրությունում ԵՄ-ին անդամակցությունը ամրագրել որպես ուղենիշ. Արամ Սարգսյանի առաջարկը

«Հեռանկար»-ի տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե իրենք քննարկել և եկել են այն եզրահանգման, որ առաջարկելու են նոր Սահմանադրության տեքստում ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ամրագրել որպես ուղենիշ: Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ԹՐԻՓՓ նախագծին և ԽՍՀՄ-ում ծնված Կոնստանտին Սոկոլովին ԹՐԻՓՓ-ի հիմնադրամի ղեկավար նշանակելու ԱՄՆ Պետդեպի որոշմանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ինչո՞ւ Իսրայելը կասեցրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման որոշումը. հարցազրույց Ալեքսանդր Ցինկերի հետ

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից ընդամենը երկու շաբաթ անց գործընթացը կանգ է առել։ Ըստ իսրայելական մամուլի՝ խորհրդարանական քննարկումը հետաձգվել է տարածաշրջանային նոր լարվածության և Իսրայելի արտաքին քաղաքական հաշվարկների ֆոնին։ Ի՞նչ գործոններ են ազդել Քնեսեթում քվեարկության հետաձգման վրա, ի՞նչ արձագանքներ են հնչում Բաքվից և ի՞նչ ազդեցություն կարող է այս գործընթացն ունենալ Իսրայել-Ադրբեջան և Հայաստան-Իսրայել … Read more

Ադրբեջանը կարո՞ղ է Հայաստանի համար լինել վառելիքի հուսալի աղբյուր. զրույց Աննա Օհանյանի հետ

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։ «Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրեր աշխարհի տարբեր մասերում», … Read more

Իլհամ Ալիևը կրկին փորձում է անջատողական շարժումներ հրահրել Ֆրանսիայում՝ «պատժելով» Մակրոնին հայերին աջակցելու համար

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում վերալիցքավորում է տեղի ունեցել ու երբեմնի հակասություններից հետո նոր փուլ է սկսվում: Ինչո՞ւմ է դա դրսևորվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գիտեք՝ Ֆրանսիայում ազգային տոնն է՝ Բաստիլի գրավման օրն են նշում և Իլհամ Ալիևը պաշտոնապես շնորհավորել է նախագահ Մակրոնին այդ տոնի կապակցությամբ: Եվ այդ … Read more

Ռուսները սիրահարվում են Հայաստանին․ զրույց «Շանթի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ

Հայ-ռուսական հարաբերությունների թեման քննարկվել է «Հորիզոնի» տաղավարում «Շանթի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ։ Անդրադարձ է եղել նաև Մարիա Զախարովայի էմոցիոնալ ելույթին, ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներին։ Ամբողջական զրույցը՝ տեսանյութում։

Ընտրություններից հետո Ռուսաստանը աստիճանաբար հաշվի է նստելու Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ․ Արմեն Պետրոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին։ Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումներին, հայ-ռուսական հարաբերություններին, Մարիա Զախարովայի վերջին հայտարարությանը։ Մինչև ո՞ւր կգնա Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունների սրացման ճանապարհին, ի՞նչ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների կարելի է սպասել։ «Ընտրություններից հետո Ռուսաստանն աստիճանաբար հաշվի է նստելու Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ»,– նշել է Արմեն … Read more

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ եթե Ստրասբուրգում չանեն իր ուզածով, Ադրբեջանը դուրս կգա Եվրախորհրդից

Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն քննարկում է Եվրախորհրդի կազմից դուրս գալու հարցը: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը: Ինչո՞ւ է այդ հարցն ակտուալ դարձել, ինչո՞ւ հենց հիմա, և արդյոք միայն Եվրախորհրդի վրա է մատ թափ տվել, թե՞ ուրիշներին էլ է հասել Ալիևը. այս հարցերին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների խճանկարը

Չնայած ամառվա այս ժամանակահատվածին, բավական ակտիվ են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական գործընթացները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի նախագահ Տիգրան Գրիգորյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։