Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, հունվարի 22-ի ցերեկը, 23-24-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 24-25-ը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ … Read more

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Ռոբոտների հաքաթոն» իրականացնելու մրցույթ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում հայտարարում է «Ռոբոտների հաքաթոն» իրականացնելու մրցույթ, որը կանցկացվի 2026 թվականի մարտ ամսին:   Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 29-ը՝ ժամը 14:00-ն:   Միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթին կարող եք ծանոթանալ հղումով:   Դիտումների … Read more

Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի աշխատանքը ռեակտորի անսարքության պատճառով

Վերագործարկումից ժամեր անց Ճապոնիան դադարեցրել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի գործունեությունը․ գրում է BBC-ն։ Տոկիոյի Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանում «ռեակտորի գործարկման ընթացքում» տագնապ է հնչել, սակայն ռեակտորը մնացել է «կայուն», ասել է Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերության (Tepco) մամուլի խոսնակ Տակաշի Կոբայաշին։ Վեցերորդ ռեակտորը չորեքշաբթի վերագործարկվել է նախատեսվածից մեկ օր ուշ՝ ազդանշանային համակարգի անսարքության պատճառով։ Սա ատոմակայանի առաջին ռեակտորն էր, … Read more

Շուրջ 900 հետազոտողի համար 20%-ի փոխարեն սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ. Մխիթար Հայրապետյան

Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D, ԳՀ/ՓՄ) ծրագրերը ժամանակակից տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից են՝ նպաստելով նորարարությանը, տեխնոլոգիական առաջընթացին և երկարաժամկետ մրցունակության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում վերջին՝ 2025թ․ օրենսդրական նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ պետությունը ռազմավարական նշանակություն է տալիս R&D գործունեությանը՝ այն դիտարկելով որպես տնտեսական աճի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հիմնասյուն։ Այս … Read more

Փոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ` առաջարկվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատող անձանց ևս հնարավորություն տալ օգտվելու որոշմամբ սահմանված միջոցառումից: Սահմանվել է տեղեկատվական բազաների և միջոցառման իրականացման համակարգի տվյալներում, կամ դրանց միջև տվյալների փոխանակման ընթացքում առաջացած … Read more

Նարեկ Կարապետյանը ցույց է տվել 8 տարի առաջ գրած դիմումը ՀՀ գլխավոր զինկոմիսարին (տեսանյութ)

«Այո, Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից: Դա ընդամենը մեր բյուջեի 2.5% ն է»,- հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կաարպետյանը՝ արձագանքելով հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ 5 տնտեսական քայլերի վերաբերյալ շնորհանդեսից հետո առավել հաճախ հնչող հարցերին։ Նա անդրադարձել է նաև այն հարց-մեղադրանքին, թե ինքը չի ծառայել բանակում։ Կարապետյանը ցուցադրել է 8 տարի … Read more

Մարդիկ հանգստյան օրից զրկվում են, որ բավարարեն Փաշինյանի անձնական քինախնդրությունները․ Մանուկյան

22 Հունվարի, 2026 Աշխատանքային իրավունքները համատարած ոտնահարվում են ամեն քայլափոխի: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մենք միգուցե չէինք էլ նկատում, միգուցե այս օրերին, որ բոլորս դժգոհում ենք, որ Երևանի քաղաքապետարանը վատ է աշխատում և իրոք վատ է աշխատում, մայթերը սարցակալած են և այլն, մենք չենք էլ նկատում, որ PR-ի համար սառնամիքին ցանկացած … Read more

Թորոսյան․ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ

22 հունվարի 2026 – 13:55 AMT PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է 300 հազար աշխատատեղ ստեղծելու մասին խոստումներին՝ հայտարարելով, որ ՔՊ-ն արդեն դա արել է: Նա գրել է, որ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ: «Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300,000 … Read more

ՀՀ 280 տարվա բյուջեի չափ պարգևավճար եք բաժանել. մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից․ Մեսրոպ Առաքելյան

22 Հունվարի, 2026 Փաշինյանը հայտարարում է, որ պարգևավճարներին ուղղվել է վերադարձված թալանի 0,000001%-ը։ Հիմա եկեք հասկանանք, որ թվի 0,00001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները։ 800.000.000.000.000 (800 տրիլիոն) դրամ, որը կազմում է Հայաստանի 280 տարվա բյուջեի չափ գումար։ Ասել եմ ու էլի եմ ասում. մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից, շաատ հեռու։ … Read more

Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը

Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը: Կոնցեսիոները՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերությունը, մինչև 2033 թվականը կկատարի 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ՝ Կառավարության հետ համաձայնեցված … Read more