Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Օրերս Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանի հարազատներն այսօր առաջին անգամ հնարավորություն են ունեցել Նուբարաշեի հոգեկան առողջության կենտրոնում տեսակցել նրան: NEWS.am-ի հետ զրույցում նրա ազգականը` Լիլիթ Սարդարյանը պատմեց, որ Սլավիկը տեսակցության ժամանակ հարազատների հետ չի զրուցել, միայն քրոջ անունն է տվել: «Դժվարությամբ է քայլում, իրեն շատ թույլ է զգում: Բժիշկներն ասել … Read more

Ծանր է հաղթողի՝ թշնամուն ճնշող բարձր դիրքից անցում կատարել խաղաղության խնդրողի․ Տիգրան Աբրահամյան

ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստին Փաշինյանը զարմանում էր, որ այնտեղ ներկայացվող զեկույցի բովանդակությանը նույնիսկ դրա մասնակիցների՝ զինվորականների մեծ մասը տեղյակ չէ. գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Նախ՝ ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել։ Երկրորդ՝ ցանկությունն ու վառ … Read more

Ճանապարհները բաց են — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։ Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ … Read more

Ձյուն, մառախուղ․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։ Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները

Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածի Junius խաղի շրջանակում Իդրամ ընկերությունն անցկացնում է ֆինանսական գրագիտության մրցույթներ։ Խաղի արդյունքների երրորդ փուլն ամփոփվեց օրերս․ Իդրամում հյուրընկալվել էին լավագույն ցուցանիշներ դրսևորած թվով յոթ՝ 3-8-րդ դասարանների աշակերտներ, որոնց փոխանցվեցին Իդրամ Ջունիորի կողմից պատրաստված մրցանակները։ Տարիքային երեք խմբերում առաջին տեղերը զբաղեցրած աշակերտներն են՝ Սարգիս Բուխարատյան, Դոնարա Պողոսյան, Նարինե Գարսևանյան։ … Read more

Ցերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն — Հայաստանի Հանրային Ռադիո

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Երեւանում ցերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը սպասվում է ձյուն։

Ամերիկահայ կազմակերպությունները դատապարտում են թուրքական ծագումով  բժիշկ Օզի հայատյաց արշավը

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ խստորեն  դատապարտում է Medicare եւ Medicaid ծառայությունների ադմինիստրատոր, բժիշկ Մեհմեթ Օզի` էթնիկ փոքրամասնությունների եւ հայ համայնքի վրա թիրախային հարձակումները։ Համագումարի համանախագահներ Թալին Յակուբյանը եւ Օսկար Թաթոսյանը պնդում են, որ նա ընտրողաբար թիրախավորում է ամերիկահայերին: Օզը հրապարակավ մեղադրել է ամերիկահայերին Medicare համակարգում չարաշահումների մեջ։ Համագումարն իր նամակում գրել է, որ … Read more

Աղավնատուն գյուղում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 28-ին, ժամը 22։58-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:30-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Աղավնատուն գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 28-ին` ժամը 22։58-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ … Read more

Թվերը կպարզաբանեմ վաղը․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում վիճակագրություն է ներկայացրել և գրել․   «Հունվարի 27-ի դրությամբ․    Մինչև 50 հազար դրամ – 34 հազար 613 մարդ,   50–ից 100 հազար դրամ – 2268 մարդ,   100 հազարից 500 հազար դրամ – 5981 մարդ,   … Read more