Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն
16 Դեկտեմբերի, 2025 Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են. «Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող մյուս հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»: