Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի նորոգման առաջարկը վերադարձվել է լրամշակման

ԿԳՄՍ  նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 16-րդ նիստում քննարկվել են Շիրակի, Արագածոտնի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: ԿԳՄՍ նածարարության հաղորդմամբ, օրակարգում ընդգրկված հարցերից Տավուշի մարզի Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության, Արագածոտնի մարզի Արուճի տաճարի թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի առաջարկներից … Read more

Հայոց ցեղասանության թանգարանում գործարկվել են չինարեն և գերմաներեն աուդիոգիդեր

Օրերս Հայոց ցեղասանության թանգարանում գործարկվեցին նաև չինարեն և գերմաներեն աուդիոգիդեր: Հայտնում են Հայոց ցեղասանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ակտիվ հոսքով:

Դուք՝ բոլորդ, ձեր օրինակով ցույց տվեցիք մեր հասարակության անորակությունն ու անողնաշարությունը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, որում ասվում է․ «Այս նամակը հասցեագրում եմ թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին, քանզի հենց իրենց են ուղղված ստորև ներկայացված բոլոր մեղադրանքներն ու գնահատականները: Դուք գերադասեցիք լռել, քաջատեղյակ լինելով, թե ինչերի միջով էր անցել հաստատությունը և ինչ հանցագործություններ էին կատարվել թանգարանի անվան տակ՝ վերջին … Read more

«Ամեն մի «սկանդալային» գրառում վնասում է Հայոց ցեղասպանության թանգարանին ու հուշահամալիրին». Սուրեն Մանուկյան

Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը գրում է. «Այս երկու օրը ընկերներիցս մի քանիսը անձնական նամակներով մտահոգված հարցնում էին, թե ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Ես պատասխանում եմ՝ վերանորոգում։ Մի տարի առաջ էլ էր նման մի ալիք, երբ ես տեղադրեցի իմ աշխատասենյակի ջրից ուռած պատը ու հարցրեցի, իրոք սա կարիք չունի վերանորոգման։ Հիմա … Read more

Սովորեցնում ու վարժեցնում են ձեր աչքերը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ավերված վիճակում տեսնելու համար. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Հերթով ու կարգով Սկզբում ձեզ սովորեցրեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն անելն ու դրա համար չպատժվելը նորմալ է: Այնուհետև իրեն հիշողության մասնագետ հորջորջող անհայտ ազգագրագետին կարգեցին տնօրեն, որպեսզի բազում ու բազմապիսի հանցագործությունների հետքեր կոծկվեն ու քողարկվեն: Ապա հուշահամալիրը ներքաշեցին տարբեր սկանդալային պատմությունների մեջ՝ … Read more