Հայ կանանց տարազների լուսանկարները՝ Կրասնոդարի գրադարանում
Կրասնոդարի հայերի միության տեղական բաժանմունքը համացանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացված են հայ կանանց տարազներ 9 շրջաններից, որտեղ հայեր են ապրել: Նշվում է, որ լուսանկարները վերցված են Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրությունների և փոստային բացիկների վրա» գրքից, որը կարելի է գտնել Կրասնոդար քաղաքի ՌՀՄ-ին կից հայկական մշակութային և ժամանցի կենտրոնի գրադարանում: