Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 1-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վերոնշյալ ճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը

Փետրվարի 1-ին՝ ժամը 14:14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի … Read more

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

Փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունում:

Մեկնարկել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Eurosatory 2026» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի հավաքագրման փուլի բացման մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ «Eurosatory»-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և … Read more

Վարչապետը Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է եղել մատուցվող պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա է եղել Սուրբ պատարագին։ Այս մասին վարչապետը լուսանկարներ է հրապարակել Տելեգրամի իր ալիքում:

Իրավիճակը Վարդենյաց լեռնանցքում. Ճանապարհային դեպարտամենտի տեսանյութը

Ճանապարհները սպասարկող ընկերությունները ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայությունների հետ համագործակցաբար շուրջօրյա աշխատանքներ են կատարում եղանակային բարդագույն պայմաններում։ Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել Վարդենյաց լեռնանցքում տիրող իրավիճակից:

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Փետրվարի 1-ին՝ ժամը 08։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին տեղի … Read more

Վերջապես. Սուրենյանը լավ լուր է հայտնել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լավ լուր է հայտնել: «Վերջապես»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է՝ լինեն անհասանելի. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի հարկ վճարող, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին իրականացվում են տեխնիական աշխատանքներ, և հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի։Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար»։

Վթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-15:00-ը, կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Ծերենցի 2 նրբ., Ա. Ղուլյան /Շահումյան 6 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: