Քարաթափում՝ Երևան-Մեղրի ճանապարհին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Փետրվարի 1-ին՝ ժամը 08։40-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Leave a Comment