Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ՝ ընդհանուր 26,33 գրամ քաշով, և դեղնականաչավուն … Read more

Կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ. Փաշինյան

Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը: Կարող է … Read more

Եղիազար Վարդանյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում

ՀՀ կառավարության որոշմամբ Եղիազար Վարդանյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում։

Գևորգ Պապոյանն Ալմաթիում ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման … Read more

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Խորհրդարանի՝ օգոստոսի 13-ի նիստում քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Պատգամավորը խոսել է նաև … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 13-18-ը

Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ի կեսօրից հետո, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 13-18-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին … Read more

Կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը՝ բանակում գրանցված մահվան դեպքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնել է, որ բանակում գրանցված վերջին մահվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։ «Ես արդեն կայացրել եմ որոշում, որի համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում կունենանք փոփոխություն, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում նույնպես կունենանք կադրային փոփոխություն։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի … Read more

Կառավարության ռազմավարությունն էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանն առաջիկայում կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ՝ հաշվի առնելով Հայաստանում արհեստական բանականության գործարանների մեծ տեմպերով զարգացումը։ «Եթե մինչև բոլորովին վերջերս մենք խոսում էինք նրա մասին, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա մենք պիտի խոսենք նրա մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև ինչպես տեսնում … Read more

Փաշինյանը հայտարարել է, որ Կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չի գնա սուր լուծումների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չի գնա սուր լուծումների։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ «Լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալելնք միմյանց շահերը՝ գնալով որոշակի կոմպրոմիսների, որոնցից մեկը կարող է լինել Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը։ … Read more

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով։ «Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կխորանան փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների», – ուղերձում … Read more