Թրամփի բանագնացը TRIPP-ը ներկայացրել է որպես պատմական նախաձեռնություն

4 փետրվարի 2026 – 14:31 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերժիո Գորը հայտարարել է, որ TRIPP նախագիծը պատմական նախաձեռնություն է՝ ուղղված Հարավային Կովկասում փոխկապակցված ու ուժեղ տնտեսությունների ստեղծմանը և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը։ Այդ մասին նա ասել է Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումի ժամանակ, հայտնում է Factor.am-ըԼ «Պատմական խաղաղության գագաթնաժողովից ի … Read more

Ֆրանսիայի ԱԺ-ն միաձայն կողմ է քվեարկել հայ գերիների ազատ արձակման բանաձևին

4 փետրվարի 2026 – 14:02 AMT PanARMENIAN.Net – Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման: Այդ մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Բանաձևի նախագիծը լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խորհրդարանական Լորան Վոկյեն, գրում է Sputnik Արմենիան: Լորան Վոկյեի հեղինակած բանաձևը ներկայացվել է … Read more

Վոնտոբել․ Շվեյցարիայի կառավարության համար Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ

4 փետրվարի 2026 – 11:02 AMT PanARMENIAN.Net – Շվեյցարիայի Ազգային ժողովի անդամ Էրիխ Վոնտոբելը, որը նաև Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված խաղաղության նախաձեռնության իմնադիրն է, հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարության տեսանկյունից ԼՂ հարցը փակված չէ, հայտնում է «Փաստինֆոն»։ Նրա խոսքով՝ ինքն այս նախաձեռնության հիման վրա ստեղծված հանձնաժողովի համանախագահն է, որը ներառում է 19 … Read more

FOREF Europe․ ՀՀ կառավարությունը սաստկացրել է եկեղեցու դեմ արշավը

4 փետրվարի 2026 – 10:44 AMT PanARMENIAN.Net – «Եվրոպայում կրոնական ազատությունների ֆորում» (FOREF Europe) իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում գրել է, որ ՀՀ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, սաստկացրել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը: Ըստ զեկույցի` այն, ինչ կատարվում է, կրոնական համոզմունքների և հավատքի ազատության խախտումների վերաբերյալ լուրջ ահազանգեր է հնչեցնում մի երկրում, որը մշտապես հպարտանում է … Read more

Ֆրանսիայի ԱԺ-ում Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի

3 փետրվարի 2026 – 18:55 AMT PanARMENIAN.Net – Ֆրանսիայի Ազգային ժողովում բանաձև կներկայացվի, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ պահվող Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։ Բանաձևը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից ներկայացնելու է Լորան Վոկիեն, հայտնում է Factor.am-ը: Բանաձևում շեշտվում է, որ այն, ինչ ներկայում տեղի է ունենում հայ բանտարկյալների դատավարության հետ կապված, … Read more

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

3 փետրվարի 2026 – 12:47 AMT PanARMENIAN.Net – Փետրվարի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպան Մուճդապի Ամանիին՝ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Դեսպանն ընդհանուր գծերով ներկայացրել է Իրանում ստեղծված վիճակը և մոտեցումները տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի գործակցությանը: Հանդիպման ավարտին, դեսպան Ամանին հայտնել է, … Read more

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

3 փետրվարի 2026 – 11:06 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ Կոնգրեսում ընթացող քննարկումներում ընդգրկված է 3 հիմնական բանաձև, որոնք wւղղված են Հայաստանի անվտանգության պաշտպանությանը և Ադրբեջանից հաշվետվություն պահանջելուն՝ իրականացված ցեղասպանական գործողությունների համար։ Այդ մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը, հայտնում է «Փաստինֆոն»: «Հայաստանում խաղաղությունը կարող է լինել միայն արդարության վրա։ Եթե … Read more

Լավրով․ ՌԴ-ն հանդես է գալիս ՀԱՊԿ աշխատանքին ՀՀ լիարժեք մասնակցության օգտին

3 փետրվարի 2026 – 10:52 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ անդամ՝ պահպանելով բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: «Մենք կողմ ենք, որ Երևանը լիարժեք մասնակցի ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ այն հանդիսանում է երկրի անվտանգության անբաժան մասը»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի … Read more

Մեջլիսի պատգամավոր․ Կարող ենք մինչև հունիս ստորագրել պայմանագիրը, եթե ՀՀ-ն պարտավորվի փոխել Սահմանադրությունը

2 փետրվարի 2026 – 14:17 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Գասանգուլիևը հայտարարել է, որ Բաքուն մինչև հունիս կարող է ստորագրել ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը, եթե վերջինս «պարտավորվի, որ իր նոր Սահմանադրության մեջ տարածքային հավակնություններ չեն լինի Ադրբեջանի նկատմամբ»: «Մինչ Հայաստանի հերթական ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր … Read more

Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները

30 հունվարի 2026 – 19:20 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները: «Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղի» նախագծին, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը դիտարկելու նախագծին միանալու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով ՌԴ երկաթուղիների եզակի փորձը», … Read more