Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

3 փետրվարի 2026 – 12:47 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպան Մուճդապի Ամանիին՝ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները:

Դեսպանն ընդհանուր գծերով ներկայացրել է Իրանում ստեղծված վիճակը և մոտեցումները տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի գործակցությանը:

Հանդիպման ավարտին, դեսպան Ամանին հայտնել է, որ ավարտում է իր առաքելությունը Լիբանանում և շուտով վերադառնալու է Իրան:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

Leave a Comment