Ռուբեն Վարդանյանի գործով դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու

Ռուբեն Վարդանյանի գործով դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու

10 փետրվարի 2026 – 15:38 AMT

PanARMENIAN.Net – Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով Ադրբեջանում ընթացող դատավարությունն ավարտվել է: Այդ մասին հայտարարել է նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը:

Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, հայտնում է Minval.az-ը:

Նշվում է, որ «տուժածների իրավահաջորդները ցմահ բանտարկություն են պահանջել նրա համար»:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment