Իշխան Սաղաթելյանը կղեկավարի «Հայաստան» դաշինքի շտաբը, Ագնեսա Խամոյանը՝ մամուլի աշխատանքները

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մամուլի հետ աշխատանքների համակարգումը կստանձնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։