Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։