Իրանի բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել. Ալի Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել, որոնցից մի քանիսը՝ «անմարդկային, վայրենի ձևով»: Նա ԱՄՆ-ին է մեղադրել զոհերի թվի համար, Դոնալդ Թրամփին էլ անվանել է հանցագործ՝ ցույցերին աջակցելու համար, և կոչ է արել խստորեն պատժել ցուցարարներին, գրում է The Guardian-ը:    Պարբերականը նշում … Read more

ԹՐԻՓՓ-ի շուրջ հայտարարությունը փարատում է օգոստոսի 8-ից հետո մնացած մտահոգությունները. փորձագետ

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը 98 տոկոսով փարատում է այն մտահոգությունները, որ մնացել էին օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո: Փորձագետներն են գնահատում։ Մասնագետները կարևոր են համարում, որ հայտարարության մեջ բազմիցս ու տարբեր հոդվածներում կրկնվում է, որ մեր տարածքում ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության ու … Read more

Թրամփը Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայում Խաղաղության խորհրդի համահիմնադիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել է դառնալ Գազայում Խաղաղության խորհրդի համահիմնադիր: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ նախաձեռնությունն իրականացվում է Գազայի հակամարտության կարգավորման համապարփակ ծրագրի շրջանակում, որի վերաբերյալ ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև: Նոր ձևավորվող Խորհուրդը և հարակից կառույցները պատասխանատու կլինեն տարածաշրջանի … Read more

Թրամփը՝ Իրանին չհարվածելու հարցում իրեն համոզելու մասին

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է լուրը, թե Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանն են համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակվելու մտադրությունից։ «Ոչ ոք չի փորձել ինձ համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր որոշման վրա «մեծ ազդեցություն է ունեցել» այն փաստը, որ Իրանի … Read more

Արաղչին և Գուտերեշը քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Արաղչին, նկարագրելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդգծել Է Իսրայելի «անմիջական դերը զինված ահաբեկիչներին զինելու և ԱՄՆ-ին աջակցելու գործում»՝ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԱԿ-ին … Read more

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով

Կանադայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իրան ուղևորությունից՝ «շարունակվող համազգային ցույցերի, տարածաշրջանում լարվածության, կամայական ձերբակալությունների բարձր ռիսկի և տեղական օրենքների անկանխատեսելի կիրառման պատճառով»: Միևնույն ժամանակ, այն քաղաքացիներին, որոնք Իրանում են, հորդորվում է, անհապաղ հեռանալ երկրից՝ Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով։ «Կանադական անձնագիր ունեցողներին Թուրքիա մուտք գործելու համար վիզա չի … Read more

Թուրքիան վերակառուցում է Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջանի անցակետը

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Հայաստանի սահմանին գտնվող Ալիջանի անցակետի վերակառուցման աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է: Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: Նա նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ … Read more

Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի հետ ամուր գործընկերությունը. Թոմ Բարաք

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունն այլ տեղեկություններ չի հաղորդել: Բարաքը քննարկումը որակել է արդյունավետ և անկեղծ: X-ի իր էջում նա նշել է, որ Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի հետ ամուր գործընկերությունը և շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանային … Read more

Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը

Կանադայի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը և նրանց վերադարձը հայրենիք: «Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես դրական քայլ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է Կանադայի ԱԳՆ-ի X-ի էջում: Դիտումների քանակ5

Թուրքիայում հայտնել են Հայաստանի հետ սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսի ավարտի մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում. Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է, և ձեռնարկատերերը սկսում են նախապատրաստվել առևտրային ներուժի իրացմանը: Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքին: … Read more