Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել մշտական խաղաղության Հարավային Կովկասում. Ալիև


Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։


 


«Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը հինգ-վեց ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։


 


Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։


 


«Վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները։ Ավելին, մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք։ Սա փոխշահավետ իրավիճակ է»,- մանրամասնել է Ալիևը:


 


Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ քաղհասարակության համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել ոչ թե երկարաժամկետ, այլ մշտական խաղաղության Հարավային Կովկասում:


 


«Մեր տարածաշրջանում կայունությունն այն է, ինչի մասին մշտապես մտածում ենք»,- նշել է Ալիևը:

Դիտումների քանակ4

Leave a Comment