Երբ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի կատարողականը նվազել է 48%, իսկ նոր դեպքերի թիվն աճում է 22%, դժվար է խոսել արդյունավետ կանխարգելման մասին. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի Հանրապետության չարորակ նորագոյացությունների առանցքային ցուցանիշների վերլուծությունը, մասնավորապես նորագոյացությունների տարածվածության շարժընթացը և առավել տարածված նոզոլոգիաների վիճակագրական պատկերը, վկայում են իրավիճակի շեշտակի վատթարացման մասին։ Կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1874-ով, ինչը կազմում է շուրջ 22% աճ։ Չարորակ նորագոյացություններով ապրող … Read more

«Հնարավոր է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը, պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր»․ Անահիտ Ավանեսյան

Կառավարության այսօրվա նիստին կառավարության անդամները մասնակցում են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումը խորհրդանշող վարդագույն ժապավեններով։ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարին հորդորեց ներկայացնել օրվա խորհուրդը։ «Հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը։ Եվ հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքեր լուսավորելով մեր տարբերանշանով՝ մենք հիշեցնում ենք կանանց՝ իրենց տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու համար։ Ուզում եմ ընդգծել, որ այս տարի Երեւանում … Read more

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում երիտասարդացել են․ ե՞րբ կատարել մամոգրաֆիա․ մասնագետի խորհուրդը

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մամոգրաֆիկ ծառայության ճառագայթային ախտորոշման մասնագետ Իրինա Կիրակոսյանը պատասխանել է հաճախ տրվող հարցերի: Ե՞րբ է պետք կատարել մամոգրաֆիա և ո՞ր տարիքից: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդացել են, ինչով պայմավորված կանխարգելիչ նպատակով, աղջիկներին և կանանց հորդորում ենք, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, 30 տարեկանից սկսած բժշկի ցուցմամբ անցնել ուլտրաձայնային զննություն: Կախված ուլտրաձայնային զննության … Read more

Ադամանդը կօգնի կրծքագեղձի քшղցկեղի տարածումը հայտնաբերելու համար

Դիտում ՝ 22 398 Բրիտանացի հետազոտողները նորարարական միջոց են մշակել կրծքագեղձի քաղցկեղի տարածման ուղիները հետևելու համար․ նրանք կօգտագործեն փոքր ադամանդներ։ Քաղցկեղի տարածման առաջին կանգառը սովորաբար մոտակա ավշային հանգույցներն են։ Դրանք հայտնաբերելու համար բժիշկները մինչ այժմ օգտվում էին ռադիոակտիվ նյութերից կամ ֆլուորեսցենտ ներկերից։ Սակայն այս մեթոդներն ունեն սահմանափակումներ՝ որոշ հիվանդների մոտ առաջացնում են ալերգիա, իսկ հիվանդանոցները պետք … Read more