Պաշտոնական․ Իսպանացի պաշտպանը տեղափոխվել է Արսենալ — Armsport.am
Իսպանացի պաշտպան Կրիստիան Մոսկերան երկարաժամկետ պայմանագիր է կնքել լոնդոնյան «Արսենալի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մինչ այդ Մոսկերան հանդես էր գալիս «Վալենսիայում», որտեղ բոլոր մրցաշարերում անցկացրել է 90 հանդիպում և խփել մեկ գոլ։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Արսենալը» 21-ամյա պաշտպանի համար վճարել է մոտ 15 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։