Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին – Live News

Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ մոտ 6 կիլոմետրանոց հատվածում ընթացող աշխատանքների շրջանակներում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր։ Դա արվում է դեպի անցկետ տանող … Read more

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհի մի մասը

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհի տեղամասը «Նինոծմինդա»-«Բավրա» անցակետի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունում, տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը Փարավանի լեռնանցքով արգելված է բքի եւ վատ տեսանելիության պատճառով։ Սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր տեղամասում։