Արեւմտահայերէն լուրեր 08 Յունուար. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Հալէպի մէջ ապահովական իրավիճակը կը մնայ լարուած, օդակայանը եւ ուսումնական հաստատութիւնները կը շարունակեն փակ մնալ։ • Հայ Առաքելական եկեղեցւոյ բարենորոգման խորհուրդը գումարեց իր առաջին նիստը։ • Վարչապետը հրաժեշտի հանդիպում ունեցաւ Հայաստանի մէջ Ամերիկայի դեսպանին հետ։ • Իրան մեղադրած է Ամերիկան երկրի ներքին գործերուն միջամտելու համար։ • Կրինլանտ կարեւոր նշանակութիւն ունի հակա-հրթիռային պաշտպանութեան տեսանկիւնէն․ Վենս։ … Read more

Հալեպի հայաբնակ թաղամասերում հրանոթների պայթյունից նյութական վնասներ են գրանցվել

Հունվարի 8-ի վաղ առավոտյան Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով Շեյխ-Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում հրասանդների պայթյուններ են գրանցվել, որոնց հետևանքով էլ նյութական վնասներ են գրանցվել,հայտնել է «Գանձասար» պարբերականը: Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։ Այժմ քաղաքում տիրում է զգուշավոր հանդարտություն, սակայն ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ։ Սննդամթերքի խանութները, փռերն ու բժշկական հաստատությունները շարունակում են … Read more

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13- 15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի … Read more

2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ

2025 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանն է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ամփոփելով 2025 թվականի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում՝ կառավարության նիստում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։   «Այս տարի ունենցել ենք 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է … Read more

ԵՄ-ԵԱՏՄ բալանսավորման հայկական տարբերակի հնարավորությունը․ տնտեսագետներն օրգանական զարգացման կողմնակից են

2025թ վերջում Բրյուսելում հայտարարվեց  ՀՀ-ԵՄ ռազմավարական նոր օրակարգի մասին, ինչը ենթադրում է հարաբերությունների ավելի սերտացում։ ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար ԵՄ ինտեգրացիոն ճանապարհը ի՞նչ մարտահրավերներ է պարունակում և ի՞նչ հնարավորություններ կարող է ընձեռել։ Այս հարցերն օր-օրի ավելի հրատապ են դառնում։ Տնտեսագետները «Ռադիոլուրի» հետ զրույցում հուշում են, որ տնտեսությունը կտրուկ շրջադարձեր չի սիրում և, որ բնականոն զարգացումներ … Read more

ԱՄՆ-ում սկսվել են բողոքի ցույցեր ներգաղթային ծառայության գործողությունների դեմ՝ 37-ամյա կնոջ սպանությունից հետո

Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ցույցեր են ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպանությունից հետո։ BBC-ին հայտնում է, որ բողոքի գործողությունները տեղի են ունենում քաղաքի տարբեր շրջաններում, բայց հիմնական հավաքը այն վայրում է, որտեղ նախօրեին ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է 37-ամյա կնոջը։ Ձյան վրա ծաղիկներով ու մոմերով ինքնաբուխ հուշարձանի մոտ ցուցարարները իրենց ելույթներում եւ վանկարկումներում … Read more

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է — Հայաստանի Հանրային Ռադիո

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ապարանի, Արագածի, Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ … Read more

Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ին դուրս գալ միջազգային 66 կազմակերպություններից

President Donald Trump participates in a trilateral signing ceremony with Armenian Prime Minister Nikol Pashinyan and Azerbaijan President Ilham Aliyev in the State Dining Room of the White House, Friday, Aug. 8, 2025, in Washington. (AP Photo/Mark Schiefelbein) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ին դուրս գալ 66 միջազգային կազմակերպություններից, հայտնել է Սպիտակ տունը։ Հրապարակված … Read more

Կամեցողների դաշինքը պաշտպանության երաշխիքներ կտա Կիևին

Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման կարևոր փուլը փարիզյան քննարկումներն են: Նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանի նստավայրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել Է ամերիկացի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի, նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, բանագնաց Ջարեդ Քուշների, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշների {Ջարեդի հայրն Է} և Սպիտակ տան խորհդական Ջոշ Գրյունբաումի հետ: Իսկ ավելի վաղ Փարիզում գումարվել Է Կիևի աջակիցների, … Read more

Հալեպում վերսկսվել են մարտերը կառավարական ուժերի և քրդերի միջև

Հալեպ քաղաքում երկրորդ օրն է վերսկսվել են մարտերը Սիրայի կառավարական ուժերի և քրդական կազմավորումների միջև։ Երեքշաբթի օրը Հալեպի երկու քրդական թաղամասերում ընթացել են հրետանու կիրառմամբ մարտեր։ Տեղական աղբյուրների համաձայն՝ առաջին օրը զոհվել է վեց մարդ։ Reuters-ի փոխանցմամբ՝ գիշերը հարաբերական դադար է եղել, սակայն չորեքշաբթի մարտերը վերսկսվել են։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ զոհվել է առնվազն չորս … Read more