ԱՄՆ-Իրան հայտարարությունների շեշտադրումները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Հայաստանում Իրանի դեսպանությունը զեկույց է հրապարակել, որով պարզաբանել է իրենց երկրում ստեղծված իրավիճակը։ Զեկույցում, մասնավորապես, ասվում է․ «Պաշտոնատար անձինք ու պետություններն իրենց դիրքորոշումներում պետք է զերծ մնան Իրանի ժողովրդի խաղաղ բողոքի ցույցերին առնչվող սադրիչ և կողմնակալ միջամտություններից և, պահպանելով արդար ու չեզոք դիրքորոշումը, բացահայտորեն դատապարտեն անկարգություններ հրահրող և բռնության կողմնակից այն խմբերին, որոնք վնասում են … Read more

Փոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերը

Հունվարի մեկից Առողջության  համընդհանուր ապահովագրության պարտադիր մասնակից են նաև սոցփաթեթի շահառուները։ Նրանց համար որոշակի փոփոխություններ են կատարվել։ Սոցփաթեթի շահառուների համար հանվել է գումարը կանխիկացնելիս բժշկական կանխարգելիչ հետազոտություն անցնելու պարտադիր պահանջը։ Բանկերը ևս չեն պահանջելու բուժզննում անցնելը հավաստող տեղեկանք։ Ավելի քան 88 հազար ապահովագրական գրանցում, որից մոտ 7500-ը ամբուլատոր այցեր են, ավելի քան 8700-ը՝ հիվանդանոցային։ 2026թ … Read more

ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

Հազարավոր մարդիկ՝ անորոշության մեջ․ ինչ է ենթադրում ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը

Միացյալ Նահանգների կողմից 75 երկրների ներգաղթային վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցումը ՀՀ հազարավոր քաղաքացիների համար բազմաթիվ հարցեր ու անորոշություններ են առաջացրել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշումը բացատրել էր վիզաների ստուգման ընթացակարգերի խստացմամբ և Թրամփի ձևակերպմամբ՝ «հանրային բեռ» համարվող ներգաղթյալների մուտքը սահմանափակելու քաղաքականությամբ։

Քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ քննարկումները: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նախորդ խորհրդակցության արդյունքներով նախագծերի լավարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, գույքահարկի վճարման կարգավորումներին, պետական գերատեսչությունների միջև … Read more

Հայտնաբերվել են կեղծ ալկոհոլային խմիչքներ. ՊԵԿ — Հայաստանի Հանրային Ռադիո

Կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, Ներքին անվտանգության և Մաքսանենգության դեմ … Read more

Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվեց — Հայաստանի Հանրային Ռադիո

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։ Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը փոխել էր Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը … Read more

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ մարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հայտնում են Քննչական կոմիտեից: «Նա ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»։ Հունվարի 14-ին ՊՆ-ն … Read more

Արեւմտահայերէն լուրեր 16 Յունուար. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• TRIPP-ը արտաքին քաղաքականութեան շատ տեսանելի եւ շատ կարեւոր յաջողութիւն է. Վարչապետ։ • Հայաստանի եւ Գերմանիոյ արտաքին քաղաքական գերատեսչութիւններուն միջեւ տեղի ունեցաւ քաղաքական խորհրդակցութիւններ։ • Ճափոնի վարչապետ Սանայէ Թաքաիչին իր նստավայրին մէջ ընդունեց Հայաստանի Հանրապետութեան դեսպան Մոնիքա Սիմոնեանը։ • Չինաստան Ռուսաստանէն այլեւս ելեկտրականութիւն չի գներ։ • Թրամփ յայտարարած է, որ Կազայի հարցով «Խաղաղութեան խորհուրդի» ձեւաւորումը … Read more

Նախկին նախագահին հինգ տարի ազատազրկում՝ մահապատժի գործով դատավճռից առաջ

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` ձերբակալությանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է BBC-ին։ Սեուլի կենտրոնական դատարանի այս վճիռը նախկին նախագահի կողմից 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելու անհաջող փորձի գործով առաջին որոշումն է, հաղորդում է Yonhap-ը։ Այս շաբաթ նույն գործով մեկ այլ դրվագով դատախազները Յուն Սոկ Յոլի համար մահապատիժ էին … Read more