Նախկին նախագահին հինգ տարի ազատազրկում՝ մահապատժի գործով դատավճռից առաջ

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` ձերբակալությանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է BBC-ին։

Սեուլի կենտրոնական դատարանի այս վճիռը նախկին նախագահի կողմից 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելու անհաջող փորձի գործով առաջին որոշումն է, հաղորդում է Yonhap-ը։

Այս շաբաթ նույն գործով մեկ այլ դրվագով դատախազները Յուն Սոկ Յոլի համար մահապատիժ էին պահանջել՝ մեղադրելով ապստամբություն կազմակերպելու նպատակով դավադրության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա ռազմական դրություն էր հայտարարել՝ իշխանությունը պահպանելու եւ դատական ու օրենսդիր իշխանությունների վրա վերահսկողություն սահմանելու նպատակով։

Այս գործով դատական վճիռը կհրապարակվի փետրվարի 19-ին։

Leave a Comment