Ով ինչքան հարկ է վճարել 2025-ին․ փոփոխություններ խոշոր հարկատուների տասնյակում

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025-ի հազար խոշոր հարկատուների ցանկը։ Այն գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը, երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է, երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։ Տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նախորդ տարվա ընթացքում այնքան էր զիջել դիրքերը, որ 2025 թ. առաջին եռամսյակում ներառված չէր անգամ առաջատար տասնյակի մեջ։ Կիսամյակային տվյալներով արդեն … Read more

4 հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանում պահվող մնացած 19 անձանց ազատման հույս է տալիս. Միրզոյանը` ԵԽԽՎ-ում

Հայաստանը կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն՝ ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք հնարավորություն են տվել Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը պատմական շրջադարձային պահ էր՝ Հայաստանի վարչապետի … Read more

ԵԽ-ն նշանակալի դեր է խաղացել հայ հասարակության և պետականության մեջ ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատի ներդրման գործում. Միրզոյան

Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից ի վեր կազմակերպությունը նշանակալի դեր է խաղացել՝ ժողովրդավարական վերափոխման հույսի, ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատի, ինչպես նաև հայ հասարակության և պետականության մեջ դրանց վերջնական ներդրման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։ ԱԳ նախարարը շեշտել է, որ … Read more

ԵԽԽՎ նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը. ուղիղ

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը։ Ելույթին կհաջորդի պատգամավորների հետ հարցուպատասխան:

Զելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն», հայտնում է BBC-ին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Զելենսկու խոսքով՝ ևս չորս մարդ անհետ կորած է համարվում երեքշաբթի օրը Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ Խարկովի մարզում, ավելի քան 200 ուղևոր տեղափոխող գնացքի վրա իրականացված հարվածից հետո։ Միաժամանակ … Read more

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձը ՀՀ բանակի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ մեր շատ սիրելի զինծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ: Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժեւորելով զինված ուժերի կարեւոր առաքելությունը, մենք այն … Read more

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում … Read more

Այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է — Հայաստանի Հանրային Ռադիո

Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումն ընդունվել է 1992 թվականի հունվարի 28-ին։ Հայաստանի զինված ուժերի տոնը սահմանվել է 2001 թվականի հունվարի 6-ին` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականին օրենքում կատարված փոփոխություններով` այն ոչ աշխատանքային է։

Թրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ Կիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի մինչև այս տարվա մայիսի 15-ը, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին, և եթե Թրամփը չկարողանա ցույց տալ պատերազմի արդյունքը մինչև մայիս, դա ավելի շատ թերություն կլինի, … Read more

Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի Արհեստական բանականության շրջանակային կոնվենցիան

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մասին» Շրջանակային կոնվենցիան, «Ռադիոլուրին» փոխանցել է ԵԽ մեդիայի վարչության Մեդիայի և հաղորդակցությունների խորհրդատու Տատյանա Բաևա-Ֆրաշոն։ Այսպիսով Հայաստանը դարձավ Կոնվենցիայի 19-րդ ստորագրող երկիրը։ Շրջանակային կոնվենցիան նպատակ ունի արձագանքել այն հատուկ … Read more