Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի ներկայացվել

Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել, «Արմենպրես»-ի ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Եվրոպական մամուլը գրում է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։

Euronews-ը օգոստոսի 3-ին գրել էր, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը

Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Մոնտենեգրոն։

Leave a Comment