Իրական խնդիրն այն է, թե ինչու այս մեղադրանքը բեմադրվեց հայկական պատմական անունների ֆոնին

Մի՞թե միայն ես եմ սա նկատում. Ահազանգում է ֆիզիկոս Հակոբ Ագանյանը՝ կենտրոնանալով սկանդալային պատմության մեջ հայտնված թուրք Մեհմեթ Օզի հրապարակած տեսանյութին։ Ագանյանը այսպիսի դիտարկումէ  արել. Բոլորը խոսում են բժիշկ Մեհմեթ Օզի  արած կեղծ մեղադրանքի մասին, բայց գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե որտեղ է դա արվել։ Տեսանյութում բժիշկ Մեհմեթ Օզը մատը չէր ուղղում … Read more

Լուսանկար. ԿԳՄՍՆ-ի կայքում տեղադրված է Թուրքիայում սովորելու «ուսման հրավեր». Արմեն Այվազյան

Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. գրել է քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։Նա մատնանշել է Թուրքիայում ուսումնառություն կազմակերպելու մի հայտարարություն, որը տեղադրված է ԿԳՄՍՆ կայքում. ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում (!) ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության … Read more

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

Այսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։ Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։ «Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնյա կառավարման … Read more

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

Սուրբ Էջմիածնի համայնապատկրին լուսանկարված 7 երիտասարդ հոգևորականները, որ նաև լավ ընկերներ էին,  50 տարի առաջ նույն ուղին էին ընտրել՝ ծառայել Մայր Աթոռին, նրա ուխտին հավատարիմ մնալ, ծառայել ժողովրդին, առաքելական հավատքին և, իհարկե, Մայր Աթոռի Աստվածօծյալ Հայրապետին։ Լուսանկարում ձախից առաջին հոգևորականն իր մարդկային և հոգևոր սկզբունքներին հավատարիմ մնալու համար 2 տարվա ազատազրկման  դատապարտված Միքայել Սրբազանն է՝ … Read more

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

Բաց նամակ՝ Հովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանին. Սրբազան Հայր, Այս նամակը ծնվում է խոր մտահոգությունից և պատասխանատվության զգացումից։ Ձեր վերջին քայլերն ու դիրքավորումները լուրջ հարցականի տակ են դնում այն վստահությունն ու հարգանքը, որ տարիներ շարունակ ձևավորվել է Ձեր շուրջ։ Դեռևս որդիական հորդորով կոչ եմ անում կանգ առնել և վերանայել այն ճանապարհը, որով ընթանում եք։ Այդ ուղին վտանգում … Read more

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

Ժամեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլահ Խամենենին արեց խիստ կարևոր հայտարարություն, ըստ որի՝ Իրանն ողջ ուժով կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած հարվածի, և, ըստ նրա, պատերազմն այդ դեպքում անպատճառ ընդգրկելու է ամբողջ տարածաշրջանը։ Այս նախազգուշացումը պարզաբանելով՝ իրանցի պաշտոնյաներն ու վերլուծաբաններն ընդգծում են, որ իրանական զինված ուժերը, ամերիկյան և իսրայելյան ռազմական ու ենթակառուցվածքային թիրախներից բացի, … Read more

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի: Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից: Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի … Read more

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի (Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան, Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Մակար եպիսկոպոս Հակոբյան, Մուշեղ եպիսկոպոս Բաբայան, Հայկազուն արք եպիսկոպոս Նաջարյան, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան, Մովսես քահանա Սահակյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել … Read more

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։ Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։ Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական … Read more

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռ

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, … Read more