Լուսանկար. ԿԳՄՍՆ-ի կայքում տեղադրված է Թուրքիայում սովորելու «ուսման հրավեր». Արմեն Այվազյան

Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. գրել է քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը։
Նա մատնանշել է Թուրքիայում ուսումնառություն կազմակերպելու մի հայտարարություն, որը տեղադրված է ԿԳՄՍՆ կայքում.

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում (!) ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրով»։ Կցվում են նաև բոլոր մանրամասները, թե ինչպես և ուր պետք է դիմել՝ թուրքերի հետ առցանց հանդիպում-հարցազրույցների համար։

Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Թերևս, միայն այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու մեծապես հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից։

Կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են։

Leave a Comment