Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։ Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում «խաղաղություն», «Հայաստան» և … Read more

Տեսանյութ. Սուրեն Պապիկյանը Եկեղեցու դեմ արշավին միանալու համար գնդերեցներին կաշառում է՝ մայորի կոչում և 700 հազար դրամ աշխատավարձ. Տեր Զարեհ քահանա

ԱՀԱԶԱՆԳ Սուրեն Պապիկյանն առաջարկում է՝ ով Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանն աջակցի, տիրադավների կողմն անցնի, ՊՆ-ում պաշտոն կստանա՝ մայորի հաստիք՝ 700 հազար դրամ աշխատավարձով։ Փաստորեն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է կաշառել հոգևորականներին. ահազանգում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։Պետբյուջեի, մարդկանց վճարած հարկերի հաշվին իշխանությունները կաշառքին օրինական տեսք են տալիս՝ գնդերեցներին և մյուս հոգևորականներին լռեցնելու և իրենց կողմը … Read more

FOREF Europe-ը դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները` Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ

Եվրոպական կրոնի կամ համոզմունքի ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտել է Փաշինյանի կառավարության գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ դրանք բնորոշելով որպես լուրջ սպառնալիք կրոնի և համոզմունքի ազատությանը աշխարհի առաջին քրիստոնյա երկրում։ Կազմակերպությունը զգուշացնում է, որ շարունակվող տարածաշրջանային լարվածության պայմաններում այս հակամարտությունը կարող է խաթարել Հայաստանի ազգային ինքնությունը, մշակութային ժառանգությունը և ներքին կայունությունը։ Նշվում է, որ վերջին … Read more

Մենք Ֆրանսիայում Ադրբեջանի ազդեցությունը զրոյի ենք հասցրել. Մուրադ Փափազյան

Շնորհավորում ենք խորհրդարանի անդամներին ադրբեջանական բանտերում պահվող պատանդների ազատ արձակման օգտին բանաձևի վերաբերյալ նրանց միաձայն քվեարկության կապակցությամբ։ Ազգային ժողովը միաձայն քվեարկեց Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման օգտին։ Մենք Ֆրանսիայում Ադրբեջանի ազդեցությունը զրոյի ենք հասցրել։ Bravo aux députés d’avoir voté à l’unanimité une résolution en faveur de la libération des otages détenus dans les prisons … Read more

ԿԳՄՍՆ նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է. Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային … Read more

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները ուղերձս կընդունեն որպես կոչ. Կանադահայոց թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցու  Կանադահայոց թեմի առաջնորդ  Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը հայ իրավաբաններին. «Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։ Ցավով և … Read more

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով՝ տարանցիկ ճանապարհով ուղարկված հացահատիկով վագոնները հասել են  Հայաստան։ Ադրբեջանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է հասցվել հացահատիկով լի 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա քաշով։ Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի  տարանցիկ ճանապարհով Հայաստան է ուղարկվել հացահատիկի 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19,900 տոննա հացահատիկ): Նշենք, որ Ռուսաստանից հացահատիկով վագոններ  Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել փետրվարի 1-ին։

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International (CSI)  ներկայացուցիչները նոր այցով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում՝ իրենց առաքելությունը շարունակելու նպատակով: Նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Կազմակերպության նախագահ Ջոն Այբները նշել է, որ այցի նպատակն է պարզել իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու  հարաբերություններում առկա ճգնաժամային իրավիճակը: Հանդիպում է տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: … Read more

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների … Read more

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցը Ադրբեջան և Հայաստան կրկին ուշադրություն է հրավիրում վերջերս Հռոմի պապ Լևոն XIV-ին ուղղված կոչի վրա՝ ճնշում գործադրել Ադրբեջանում պահվող արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը այցի մասին հայտարարել է հունվարի 24-ին Truth Social-ում՝ այն նկարագրելով որպես «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» առաջ մղելու ջանքերի մի մաս, … Read more