Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։ … Read more

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացավ հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին

Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի մաս կազմող «ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացավ հեղինակավոր միջազգային World Travel Awardselawards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և ՀԱՀ-ից։

Օրհներգի և դրոշի պարտադրման «առաջարկով» փորձ է արվում Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի. վերլուծություն

Իշխանությունը պետք է վերջին մեկ տարվա իր բոլոր նախաձեռնությունների հանրային արձագանքից հասկանա մեկ բան: Հանրությունը այլևս մերժում է յուրաքանչյուր բան, նարատիվ` առանց խորանալու դրա լավ կամ վատ կողմերի մեջ, եթե դրա հեղինակն ու դա առաջարկողը Փաշինյանն է: Բարի գալուստ լեգիտիմության խորը դեֆիցիտի դառը իրականություն: Նույնը տեղի է ունենալու վերջին՝ եկեղեցում դրոշ և օրհներգ երևույթի հետ: … Read more

Բանդիտական հարձակում .Միհրան Հակոբյանին մարմնական վնասվածքներով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ

Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնակվն վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։ Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։ Այս … Read more

Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը». Տաթևիկ Հայրապետյան

Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը։ Դաշտ են նետվում ամենաանհեթեթ, անիմաստ մտքերը, հանրային դաշտը նորովի է փոթորվում այս հակապետական ու հակաեկեղեցական օրակարգերով, պետությունը թե՛ ներսից, թե՛ դրսից միայն վնաս է կրում այս ամենի հետևանքով։ Զուտ հիշեցնեմ, … Read more

Հեռու մնացէք եկեղեցիէն ներս պառակտումի սերմեր ցանելու դատապարտելի քայլերէն. Արամ Ա-ն դիմել է ՀՀ իշխանություններին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Արամ Առաջինը ելույթ է ունեցել Հայ եկեղեցու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի ու քաղաքականության մասին։ «Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներուն։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացութիւնը եւ փոխադարձ հասկացողութեան մղել՝ յատկապէս զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերէ։ Այսօր, փաստօրէն, կացութիւնը դարձած է աւելի վտանգալից՝ աննախատեսելի … Read more

Ինչպե՞ս պետք է «նորոգվի եկեղեցին»՝ կաթողիկոսին հեռացնելուց հետո. Փաշինյանը «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը Կաթողիկոսի հեռացումից հետո»․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո․ 1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ 2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա․ ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին … Read more

Երբ ավտորիտար ռեժիմները դրսևորում են ցիկլային վարքագիծ՝ լիբերալացման «գազարը» փոխելով ճնշման «բռունցքի» հետ. վերլուծություն

«Journal of democracy» ամերիկյան հեղինակավոր հանդեսում Նիկոլաս վան դե Վալլը դեռ 2012–ին Ստիվեն Լևիցկու և Լուկան Ա. Ուեյի «Մրցակցային ավտորիտարիզմ․ հիբրիդային ռեժիմները Սառը պատերազմի ավարտից հետո» գրքի մասին կարծիք գրելիս բավականին հետաքրքիր համեմետականներ է տարել, որոնք լիովին տեղավորվում են հայկական արդի իրականության մեջ։ Մասնավորապես հետաքրքիր էր «Մրցակցային ավտորիտարիզմ» տերմինը և դրա բացատրությունը որպես քաղաքական տերմին։ … Read more

Շիրակի թեմը դեկտեմբերի 9-ին Յոթվերք եկեղեցում պատարագ կմատուցի

Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներից մեկը՝ Հղություն Սուրբ Աստվածածնի: Սիրելինե՛ր, սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) Սուրբ և Անմահ Պատարագ … Read more

Եվս մեկ անգամ խաբվելը մահացու կլինի. Արմեն Այվազյան

Ժամանակն է գիտակցելու, որ ներկայիս պայմաններում Հայաստանում ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումը փաստացիորեն բացառված է, և դրանց միջոցով իրավիճակ փոխելու հնարավորություն չկա։ Մենք ապրում ենք կվազի-բռնատիրությունում, որտեղ՝ • սահմանադրական կարգը և իշխանությունների տարանջատման տարրական սկզբունքները համակարգային կերպով խախտված են. • իրավապահ համակարգը բոլոր մակարդակներում և օղակներում վերածվել է իշխող խմբավորման պարզ կամակատարների և դադարել … Read more