Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում

Մայր Աթոռում տեղյակ չեն՝ ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին․ Տեր Եսայի քահանա Արթենյան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Մայր Աթոռում տեղյակ չեն, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին։ «Չգիտենք՝ ինչն է պատճառը. տեղյակ ենք, որ Արշակ Սրբազանին ձերբակալել են, բայց մանրամասներին տեղյակ չենք»,- նշել է նա։ Քիչ առաջ … Read more

ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին

Պաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։ «ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին»,- գրել է Բաբայանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Արշակ սրբազանի ձերբակալումը կապ չունի հայտնի տեսագրության հետ:

Չփաստարկված մեղադրանքները ոչ մի կանոնական հետևանք չեն կարող ունենալ, բայց կարող են մեծ վնաս հասցնել մեր Եկեղեցու միասնությանը. Հունաստանի հայոց թեմի առաջնորդ

Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանի հայտարարությունը. Այս օրերին անհրաժեշտ եմ համարում կրկին մեկ անգամ հստակեցնել մի հիմնարար ճշմարտություն․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է։ Այս իրողությունը հաստատված է մեր Եկեղեցու այն ավանդությամբ, որ «Աստված խառնաշփոթության հեղինակը չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)։ … Read more

Հասարակությունը՝ որպես գլխավոր արբիտր. Վահե Հովհաննիսյան

Կարևոր փաստաթղթերի հրապարակայնացումը սովորաբար ունենում է մեկ հիմնական նպատակ՝ այդ փաստաթղթերը ներկայացնել հանրության դատին։ Արբիտրը հանրությունն է։ Երբ այդ արբիտրը բացակայում է, ցանկացած կարևոր, շրջադարձային պատմական փատաթղթի բացահայտում ստանում է դեֆորմացված իմաստ։ Իշխանության հրապարակած փաստաթղթերի փաթեթից, կազմակերպված բեմադրություններից, ի պատասխան արձագանքներից վեր՝ կա շատ ավելի կարևոր բան. 2019-ին համանախագահները Հայաստանին առաջարկել են կարգավորման տարբերակ, որը … Read more

Կարգալույծ է հռչակվել Տ․Թադե քահանա Թախմազյանը.Մայր Աթոռ

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը. հայտնում են Մայր Աթոռից։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված … Read more

 Իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ և ամբողջությամբ անօրինական մեխանիզմ

ՀՀ քննչական կոմիտեում AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն տևական ժամանակ է քաղաքական իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ և ամբողջությամբ անօրինական մեխանիզմ, որը կիրառվում է հատկապես ընդդիմադիր գործիչների, անհնազանդ պաշտոնյաների և իշխանությանը անհարմար քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ ԱԱԾ–ի 24-ժամյա գաղտնալսումները՝ առանց դատարան դիմելու Աղբյուրների փոխանցմամբ՝ԱԱԾ–ն իրականում գաղտնալսում է՝ առանց որևէ թույլտվության, 24/7 ռեժիմով։Այսինքն՝ նախ գաղտնալսում են, իսկ թույլտվությունը … Read more

Մեր դեմ սանձազերծված է իսկական ցեղասպանական արշավ՝ հայտնի և անհայտ տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից. Արմեն Այվազյան

Այժմ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում են մի ժամանակաշրջանում, երբ մեր դեմ սանձազերծված է իսկական ցեղասպանական արշավ՝ հայտնի և անհայտ տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից։ Մենք գտնվում ենք ինքնապաշտպանության վճռորոշ փուլում, իսկ քաղաքական սովորական գործընթացները դարձել են ժամանակավրեպ։ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվում է բազմաճակատ հիբրիդային պատերազմ, որն արդեն իսկ հանգեցրել է Արցախի կործանմանը, … Read more

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Դուք ուղղակի ֆանտաստիկ եք: Երեկ «ԵԱՀԿ–ն ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը»: Քաղաքական դաշտում քար լռություն, բացառությամբ հաշված արձագանքների: Էսօր քաղաքական դաշտում փոթորիկ է, կապված վերևում նշված ու արդեն փակված 6 տարի առաջվա առաջարկի կապակցությամբ: Նա տալիս է ապացուցման բազա, որ ինքը դավաճանել է 6 տարի առաջ: Դուք ապացուցում եք, որ … Read more

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Կառավարության կայքում տեղադրված Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի բովանդակությանը։ Նշենք, որ ընդդիմությունը վաղուց էր պահանջում, որ Փաշինյանը հրապարակի այդ փաստաթղթերը։ Սուրեն Սուրենյանցը հետևյալ նկատառումներն է արել. Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ Մադրիդյան սկզբունքներից և Կազանի համաձայնեցված տարբերակից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 … Read more

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

2017 թվականին կարգալույծ հռչակված Տեր Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ) գրել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների, իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավին։ Աշխարհիկ անունով Փաուլ Բոգդանի հրապարակումը՝ ստորև. Միշտ հավատացել եմ, որ Եկեղեցու ներսում հնչող ձայնը կարող է իրական փոփոխություն բերել, և այդ պատճառով, երբ թողեցի այն պայքարը, որը վարում էի արդարության համար, և … Read more