19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում են ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով … Read more

Կանդազը 2 ամսով կալանավորվեց – Yerevan Today

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, կալանավորեցին 2 ամսով: Հիշեցնենք՝ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ նա անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ լեգենդար հետախույզ Կանդազին ավելի վաղ ձերբակալել էին այս արտահայտության համար՝ «Համ գործն ա ինյան, համ … Read more

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով: Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով: Պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի փոխվի Կարապետյանի տնային կալանքը։

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացել է Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով հերթական դատական նիստը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, դատարանում հրապարակվել են որոշակի ապացույցներ, այդ թվում՝ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը հրաժարվել է նախաքննության ընթացքում տրված խոստովանական ցուցմունքներից։ Հանրային մեղադրող Անդրանիկ … Read more

Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով

Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով: Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դեռ երեկ են դիմել դատարան, որ փոխվի Կարապետյանի տնային կալանքը։ Նշենք, որ պաշտպանության միջնորդության կողմի հիման վրա Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը չի հեռարձակվում և չի տեսանկարահանվում:

18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից

Հսկող դատախազի որոշմամբ, վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը։ Փաստաբան Լուցինե Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից: Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել … Read more

Գոհար Ղումաշյանին տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ

Գոհար Ղումաշյանին տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինե Օհանջանյանը։ «Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,–հայտնում են կոմիտեից։

Արշակ սրբազանի խափանման միջոցը չփոխվեց. նա չի կալանավորվի

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի կալանավորվի։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ Սրբազանի խափանման միջոցը թողնելով անփոփոխ։ Նշենք, որ Արշակ սրբազանի գործով մեղադրող դատախազը պահանջեց չեղարկել վարչական հոկողություն խափանման միջոցը և կալանավորել նրան: Արշակ սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։

Իրավապաշտպանները 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքն անհամաչափ են համարում – Live News

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին։ «Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։ Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ … Read more

Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Փաստաբան Հարութ Ակլունցը գրում է. «Անաչառությամբ աչքի ընկնող դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել: Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը: Շնորհավորում եմ բոլորիս … Read more