Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝ Ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։ Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է։ Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ … Read more

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, և սա արդեն փաստ է. Ազա Բաբայան

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամեն ինչ անում են, որ Թրամփը, Էրդողանը և մնացածներն իրենց շնորհավորանքները հետ վերցնեն։ Չեն վերցնի, իհարկե, բայց մի լավ կվարկաբեկվեն։ Միայն այդ երկու տեղամասերի քվեարկությունն անվավեր ճանաչելը բավական է ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։ Անշուշտ, Հայաստանում առաջին անգամ չէ, որ ընտրություններ են կեղծվում, բայց սենց անտաղանդ ձևով երբեք չեն … Read more

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հայտնում  է 24News—ը՝  տեղեկանալով  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:Ըստ պահանջի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով … Read more

Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հետևանքները ՀՀ-ի համար աննկարագրելի ծանր են լինելու

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար … Read more

Փաշինյանի վարքագիծը պայմանավորված է հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ նշելով, որ վերջինիս վարքագիծը պայմանավորված է քաղաքական իրավիճակով և հանրային աջակցությունը կորցնելու գիտակցմամբ։ Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Նիկոլ Փաշինյանը կրկին «կոռեկտության սահմաններն անցնելով» վիրավորանքներ ու սադրիչ արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին, Ծառուկյանը պատասխանել է․ «Մեկնաբանությունս նա է, որ արդեն եթե … Read more

Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ չի պատրաստվում ներքաշվել վիրավորանքների և սպառնալիքների քաղաքականության մեջ։ Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին կոշտ և սուր հայտարարությունները ընդդիմության առաջնորդների հասցեին։ Լրագրողը հիշեցրել է, որ վարչապետը … Read more