Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) դարձավ ոսկե մեդալակիր։ Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 89 կգ և 91 կգ։ Այս վարժությունում 20-ամյա ծանրորդուհին արժանացավ ոսկե մեդալի։ Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 112 … Read more

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականները սկսում են պայքարը։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։ Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը (60 կգ)։ Ծանրորդների ելույթներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ:

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը։ Երիտասարդներ. Հոկտեմբերի 30-ին, ժամը` 17:00-ին. 71 կգ` Տիգրան Կարապետյան ու Նարեկ Գրիգորյան Հոկտեմբերի 31-ին, ժամը` 15:00-ին. 79 կգ` Նարեկ Մկրտչյան ու Մարտին Պողոսյան Նոյեմբերի 2-ին, ժամը` 15:00-ին. 94 կգ` Գրիգոր Ղազարյան, Վալերիկ Մովսիսյան Նոյեմբերի 3-ին, ժամը` 17:00-ին. 110 կգ` … Read more